00:47 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Մարտի 1. 2008

Ի՞նչ է ասել Խաչատուր Սուքիասյանը մարտի 1-ի գործով քննիչին. գործարարը խոսել է 2008–ի մասին

© AP Photo /
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
«Մարտի 1»-ի գործը (222)
20101

2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո քրեական գործով մեղադրվող ու հետախուզման մեջ գտնված նախկին պատգամավորը լրագրողներին պատմել է իր կյանքի այդ հատվածի մասին։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Մարտի 1-ի գործի քննությունը պետք է վստահել այն քննչական մարմիններին, որոնք այսօր ձևավորվում են։ Այսօր, Գյումրիում, լրագրողների հետ զրույցում ասել է Գործարար Խաչատուր Սուքիասյանը, որը 2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո անցել է հարուցված քրեական գործով։

«Իրավական կողմը կա, քաղաքական կողմն էլ կա, որովհետև խոսքը քաղաքական այրերի, քաղաքականացված ինստիտուտների նախկինում գործած գործողությունների մասին է։ Այս դատավարությունը չի կարող մշակութային կամ սպորտային լինել»,– ասաց նա։

Սուքիասյանը նշեց, որ ներկայում քննվող քրեական գործով ինքը չի հարցաքննվել։ Իսկ նախկինում հրաժարվել է ցուցմունք տալ։ «Ասել եմ` ինձ ոչինչ մի հարցրեք։ Դա 2009թ.–ն էր, երբ ես 72 ժամով ձերբակալվեցի։ Այդ ժամանակ ինձ ինչ-որ հարցեր տվեցին։ Ասացի` չեմ ուզում պատասխանել»,– ասաց գործարարը` իր լռությունը մեկնաբանելով քննչական այն ժամանակվա մարմինների նկատմամբ ունեցած անվստահությամբ։

«Իհարկե, կուզեի պատասխանել, եթե հասկանայի, որ վստահություն ունեն»,– ասաց նա։

Հիշեցնենք, 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ Խաչատուր Սուքիասյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը»։

«Իմ քայլի» նախագծով Հրայր Թովմասյանին նույնիսկ նկատողություն չեն կարող անել. Վարդևանյան

2008թ.-ի մարտի 1-ից հետո մինչև 2009 թվականի սեպտեմբերի 2-ը Սուքիասյանը հետախուզման մեջ էր։ Ապա` կամավոր ներկայացել էր իրավապահներին: Այդ հանգամանքը հաշվի առնելով` նախաքննական մարմինը 2009-ի սեպտեմբերի 4-ին նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանքը փոխարինել էր չհեռանալու մասին ստորագրությամբ։ Սեպտեմբերի վերջին Սուքիասյանը հրաժարվել էր ԱԺ պատգամավորական մանդատից ու մեկնել Հայաստանից` իր որոշումը պատճառաբանելով առողջական խնդիրներով:

2011թ.-ին նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր` մարտի 1-2-ի իրադարձություններին նրա մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով։

թեմա:
«Մարտի 1»-ի գործը (222)

Ըստ թեմայի

Սեյրան Օհանյանը` մարտի 1-ի մասին. «Սահմանադրական կարգի տապալում տեղի չի ունեցել»
Քոչարյանի որդին չի բացառում Վանեցյանի պաշտոնանկության ու Մարտի 1-ի գործի հնարավոր կապը
Քոչարյանը կարող է ազդել մարտի 1-ի սպանությունների բացահայտման վրա. դատախազ
թեգերը:
Քննություն, քննիչ, Մեղադրանք, դատապարտյալ, Դատարան, Խաչատուր Սուքիասյան, «Մարտի 1–ի» գործով դատավարություն

Գլխավոր թեմաներ