11:43 15 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.44
  • GBP598.27
  • EUR525.85
  • RUB7.42
Նիկոլ Փաշինյանը և Արթուր Վանեցյանը. արխիվային լուսանկար

Դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը. Փաշինյանը՝ Վանեցյանի հայտարարության մասին

© Photo / official site of the Prime minister of RA
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
244 0 0

Փաշինյանը կարծում է, որ լինելով վարչապետին ենթակա կառույցի ղեկավար, Վանեցյանը չպետք է իրեն թույլ տար վարչապետի դեմ հայտարարություն անել:

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Լինելով վարչապետին ենթակա մարմնի ղեկավար, Արթուր Վանեցյանը հայտարարություն է արել իր ղեկավարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվի համար չկա: Այս մասին Լոս Անջելեսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին:

Իմ հրաժարականը թող լինի «Կանգ առ»-ի սթափեցնող քայլ. Վանեցյանը խոսել է իր հրաժարականի մասին

Նա նշեց, որ դա անարգանք է Հայաստանի Զինված ուժերի նկատմամբ, մանավանդ, որ հայտարարությունը տեղադրվել է նույնիսկ ԱԱԾ պաշտոնական կայքում:

«Սպան էդպիսի բան անի՞: Դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը: Վերջին անգամ 1991 թվականի պուտչիստներն են այդպիսի բան արել: Եվ ես շատ ուրախ եմ, որ հայ հասարակությունը շատ հստակ դրա գնահատականը տվել է»,-ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական տված Արթուր Վանեցյանը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, նշել էր. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:

«Եթե մի քիչ էլ շատ միֆեր գրեն իմ մասին, կարող է` ավելի շուտ խոսեմ». Արթուր Վանեցյան

Հավելենք, որ Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Վանաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ դա տեղի է ունեցել մի քանի քննարկումների արդյունքում նրա հետ ու փոխադարձ համաձայնությամբ։

Ըստ թեմայի

«Բարի գալուստ բանական աշխարհ». Միքայել Մինասյանը պատասխանել է Արթուր Վանեցյանին
Էմոցիոնալ ազգ, կամ Վանեցյանի երկրպագու դարձածները երեկ նրա մեջ հակառակորդ էին տեսնում
Արթուր Վանեցյանի հայտարարությունն անսպասելի էր. Վլադիմիր Կարապետյան
«Եթե մի քիչ էլ շատ միֆեր գրեն իմ մասին, կարող է` ավելի շուտ խոսեմ». Արթուր Վանեցյան
Վանեցյանը կցանկանա՞ իր վարկանիշն օգտագործել քաղաքականության մեջ. «կանգ առ» կոչի հետքերով
թեգերը:
Վարչապետ, Սպա, աղբաման, Արթուր Վանեցյան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ