21:16 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
296 0 0

Դատավոր Ալեքսանդր Ազարյանի կարծիքով՝ գործող իշխանությանը չի բավարարում, որ դատարաններն անկախ են, ու իր կամքին հակառակ որոշումներ են կայացնում։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, դատապարտելով Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանի հանդեպ կատարվածը, նշում է, որ իրավապահներն ադեկվատ չեն գնահատում դեպքերը։ Այս մասին Ազարյանն ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 20:15-ի սահմաններում մի խումբ անձինք հետապնդել են Աննա Դանիբեկյանին և անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձել հոգեբանական ճնշման ենթարկել նրան: Դանիբեկյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրգործը քննող ներկայիս դատավորն է, Ազարյանը՝ 2018թ. օգոստոսի 13-ին Քոչարյանին կալանքից ազատած դատավորը (անձեռնամխելիության հիմքով)։

Աննա Դանիբեկյանին նսեմացնելու քրգործով նոր զարգացումներ կան. նախարարն էլ արձագանքեց

«Դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքն ու ճնշումները բոլոր նորմալ մարդկանց մոտ բացասական արձագանք են առաջացնում։ Սակայն ինչո՞ւ են Դանիբեկյանի գործն այսպես քաղաքականացրել, չգիտեմ։ Բոլորս կարող ենք փաստել, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի վրա շատ ավելի մեծ ճնշումներ են գործադրվել հայտնի որոշումից հետո, քան Դանիբեկյանի»,–ասաց նա։

Դավիթ Գրիգորյանն, ի դեպ, նույնպես Քոչարյանի քրգործով դատավոր էր, որը 2019թ.-ի մայիսի 18-ին կայացրած որոշմամբ կալանքից ազատեց Հայաստանի երկրորդ նախագահին (Արցախի նախկին ու ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ)։

Ազարյանը նշեց նաև, թե չի կարող ասել` Դանիբեկյանի հետ կատարված միջադեպը ճնշո՞ւմ է նրա նկատմամբ, թե՝ ոչ, սակայն իր մոտ տպավորություն էր, որ տղաներն ակցիա են իրականացնում։

Հարցին, թե ո՞րն է դատավորների նկատմամբ նման վերաբերմունքի պատճառը` Ազարյանը պատասխանեց՝ իրավական ցածր մակարդակը։

«Ես կամ Դավիթ Գրիգորյանն էլ որոշում ենք կայացրել, որը որոշ զանգվածի մոտ դժգոհություն է առաջացրել, և որոնք արտահայտել են իրենց դիրքորոշումը։ Դանիբեկյանն էլ որոշում էր կայացրել, որը նորից մի մասի մոտ դժգոհություն է առաջացրել, ու նրանք էլ իրենց դիրքորոշումն են արտահայտել։ Հարց է առաջանում` ինչո՞ւ մի դեպքում քրգործ հարուցվեց, իսկ մեր դեպքում` ոչ»,–ասաց նա։

Նա նշեց նաև, որ դեպքեր են տեղի ունենում, որոնք համապատասխան գնահատականի չեն արժանանում` դատավորի նկատմամբ ճնշումներ գործադրելու կոչեր են արվում, դատարանների դռներ են արգելափակվում, հրաժարականների պահանջներ են ներկայացվում...

Նրա մեկնաբանմամբ` գործող իշխանությանը չի բավարարում, որ դատարաններն անկախ են, ու նրանց կամքին հակառակ որոշումներ են կայացնում։

Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած երիտասարդը ձերբակալվել է

Նշենք, որ սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

Ըստ թեմայի

Աննա Դանիբեկյանին նսեմացնելու քրգործով նոր զարգացումներ կան. նախարարն էլ արձագանքեց
Դատավոր Դավիթ Գրիգորյանը դիմել է ԲԴԽ. խորհուրդը մտահոգություն է հայտնում
«Սա ՀՀ պատմության մեջ ամենախայտառակ գործն է». Քոչարյանը դիմեց դատավոր Աննա Դանիբեկյանին
թեգերը:
Դավիթ Գրիգորյան, Աննա Դանիբեկյան (դատավոր), Դատավոր, Դատարան, Ալեքսանդր Ազարյան, Ալեքսանդր Ազարյան, Ռոբերտ Քոչարյան

Գլխավոր թեմաներ