14:48 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
ԱՊՀ գագաթնաժողովը Սանկտ Պետերբուրգում. արխիվային լուսանկար

«Ինչ անեմ` և՛ Փաշինյանն է ընկերս, և՛ Ալիևը». Լուկաշենկոն Երևանում անկեղծացել է

© Photo / official site of the Prime minister of RA.
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը Երևանում (33)
46911

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ։ Նա պատրաստ է քննարկել բոլոր թեմաները` 2 երկրների իշխանությունների միջև տարաձայնություններից խուսափելու համար։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի նկատմամբ Բելառուսի քաղաքականությունը երբեք չի փոխվի, Մինսկը մշտապես պատրաստ է աջակցել Երևանին և երբեք որևէ մեկի հետ բարեկամություն չի անի նրա դեմ։ Այս մասին այսօր Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ԲԵԼՏԱ–ն։

Սեպտեմբերի 30-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Երևան է ժամանել մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որը կկայանա հոկտեմբերի 1-ին։

«Այնպես է ստացվել, որ Դուք իմ լավ բարեկամն եք։ Եվ Ադրբեջանի նախագահն է հին ժամանակներից իմ լավ բարեկամը։ Եվ, ի՞նչ անեմ ես։ Շատ լավ վերաբերմունք ունեմ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի նկատմամբ։ Մենք պատրաստ ենք աշխատել` հաշվի առնելով Հայաստանի շահերը», – Փաշինյանին ասել է Լուկաշենկոն։

Նախագահի խոսքով` ինքն, հավանաբար, բավական զգայուն թեմայի անդրադարձավ, որովհետև չի ցանկանում, որ Բելառուսի և Հայաստանի իշխանությունների միջև որևէ տարաձայնություն լինի։

«Սրանք պարզապես խոսքեր չեն։ Իմացեք, որ մենք միշտ լավ ենք վերաբերվելու ձեզ` որպես հարազատների, որպես եղբայրների», – ընդգծել է Լուկաշենկոն։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին

Նա նշել է նաև, որ ուշադիր հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին` Բելառուսի հետ հարաբերությունների տեսանկյունից։

«Գիտեմ, որ հայերը միշտ շատ լավ վերաբերմունք են ունեցել Բելառուսի հանդեպ», – ավելացրել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոյի խոսքով` Մինսկը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունները բարելավվելու մեջ։ Այժմ երկրների միջև ապրանքաշրջանառությունը փոքր է (շուրջ 50 մլն դոլար` 2018 թվականին), սակայն, ինչպես նկատեց նախագահը, նախկինում դա էլ չկար։

Բելառուսի առաջնորդը նկատեց, որ ապրանքաշրջանառության աճի ներկայիս տեմպը 140% է, ինչը շատ լավ է։ Նա վստահեցրեց, որ երկրի իշխանությունները կաջակցեն հայկական բիզնեսին Բելառուսում։ Լուկաշենկոն նաև պատրաստակամություն հայտնեց Հայաստանում համատեղ ձեռնարկություններ ստեղծելու։

«Ես սա ասում եմ, որպեսզի դուք չմտածեք, որ Հայաստանի նկատմամբ մեր քաղաքականությունը փոխվել է։ Եթե նույնիսկ Դուք հրաժարվեք մեզ հետ համագործակցել, մենք միևնույնն է պնդելու ենք, որ լինենք շատ մոտ և բարեկամական պետություններ», – ընդգծել է Լուկաշենկոն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ շատ ուրախ է միմյանց հետ աշխատելու և բարդ հարցեր քննարկելու հնարավորության համար։

«Մենք բավական իմաստուն ենք, քաջ և կամք ունենք բոլոր հարցերն այնպես լուծելու, որ մեր ժողովուրդների և երկրների միջև բարեկամությունն ու եղբայրությունը զարգանան», – նշել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Երևանում կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը` նեղ և ընդլայնված կազմով։ Նիստի շրջանակում նախատեսվում է ստորագրել ԵԱՏՄ–Սինգապուր ազատ առևտրի մասին համաձայնագիրը։

Ուրախ կլինեմ Լուկաշենկոյին տեսնել Երևանում․Արմեն Սարգսյանը սպասում է բելառուս գործընկերոջը

ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիան միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1–ից։ Միությունը ստեղծված է ԵԱՏՄ երկրներում ծառայությունների, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու նպատակով։ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։ 2019 թվականին միությունը նախագահում է Հայաստանը։

թեմա:
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը Երևանում (33)

Ըստ թեմայի

Արմեն Սարգսյանը Պուտինի ու Լուկաշենկոյի հետ լուսանկար է հրապարակել
«Հաճույքով եմ հիշում իմ վերջին այցը Բելառուս». Սարգսյանը շնորհավորել է Լուկաշենկոյին
Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանեց Հայաստան
թեգերը:
Իլհամ Ալիև, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Հայաստան, Բելառուս, Ալեքսանդր Լուկաշենկո, Երևան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ