08:45 22 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.69
  • GBP617.03
  • EUR528.46
  • RUB7.47
Հրայր Թովմասյան. ա րխիվային լուսանկար

Պատճառը փաստերն են. ԱԺ–ն քննարկում է Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
145 0 0

ԱԺ նիստի ժամանակ ներկայացվեց, թե որոնք են այն 4 հիմքերը, որոնք հաշվի առնելով էլ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցն է բարձրացվել։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik.  Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու պատճառը փաստերն են. այդ գործընթացը քաղաքական գնահատական է։ Այս մասին այսօր ԱԺ–ում նախագծի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։

«Թովմասյանը կարգապահական էական խախտում է կատարել։ Նրա լիազորությունները դադարեցնելու 4 հիմք կա` կարծում ենք, որ նրա` Քոչարյանի գործին մասնակցության անհնարինության հիմքեր կային։ Խնդիրն այն է, որ Թովմասյանը փոխկապակցված է ՀՀԿ–ի, ինչպես նաև ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, և գիտենք` Քոչարյանն ինչ կապեր ունի ՀՀԿ–ի հետ»,–ասաց նա։

Ըստ Գրիգորյանի` երկրորդ հիմքն այն է, որ Հրայր Թովմասյանի և Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի միջև քավոր–սանիկական հարաբերություններ կան, ուստի` Թովմասյանը Քոչարյանի գործով վարույթին չպետք է իրոք մասնակցեր։

Իսկ երրորդ պատճառը, Գրիգորյանի խոսքով, այն է, որ նախկինում Թովմասյանը Մարտի 1–ի գործով դատավարությունների մասին կարծիք է արտահայտել, մասնակցել քրգործի վարույթին, ինչը կարող էր կրկին անաչառության կասկածներ առաջացնել։

«Քոչարյանի գործն առիթ էր». Հրայր Թովմասյանը խոսել է իր պաշտոնանկության պահանջի մասին

Խոսելով չորրորդ պատճառի մասին` Գրիգորյանը հայտնեց, որ չնայած այս բոլոր հանգամանքների առկայությանը, Թովմասյանն անտեսել է այդ ամենը ու չի անդրադարձել նաև ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի` նաև այս թեմայով բարձրաձայնած խնդիրներին։

«Մենք չենք մեղադրում որևէ մեկին սանիկ ունենալու կամ կարծիք հայտնելու մեջ, այլ ասում ենք, որ եթե կան նման հանգամանքներ, անձն ուղղակի չպետք է մասնակցի այս կամ այն հարցով գործի քննությանը»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16–ին «Իմ քայլը» խմբակցության նիստում որոշում էր կայացվել  Սահմանադրական դատարանի անդամներից մեկի` Հրայր Թովմասյանի նկատմամբ սկսել լիազորությունները դադարեցնելու գործընթաց։ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագծին ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել։

ԲՀԿ–ն Հրայր Թովմասյանի դեմ նախագծի քվեարկությանը չի մասնակցի

Վերջնական որոշում պետք է կայացնի ՍԴ–ն։ ԱԺ–ում հարցի քննարկման ժամանակ Թովմասյանը ելույթի իրավունք ուներ, սակայն նա չի ներկայացել ԱԺ։ Թովմասյանն այսօր հայտարարությւոն էր տարածել` ասելով, որ չի մասնակցի այդ քննարկմանը։ 

Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ էր ընտրվել 2018թ.–ի փետրվարին։

Ըստ թեմայի

ԼՀԿ-ն կողմ կքվեարկի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծին
Հարությունյան. «Հրայր Թովմասյանի գործը զուտ քաղաքական է և իրավունքի հետ որևէ աղերս չունի»
«Մենք մտադիր չենք պաշտոնանկ անել ՍԴ նախագահին». պատգամավոր
թեգերը:
Նախագահ, Սահմանադրական դատարան, նախագիծ, «Իմ քայլը» դաշինք, ԱԺ, Հրայր Թովմասյան

Գլխավոր թեմաներ