14:31 22 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.32
  • GBP618.26
  • EUR531.95
  • RUB7.48
Երևանի ավագանու նիստերի դահլիճ. արխիվային լուսանկար

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը հրաժարվել է մանդատից

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
121 0 0

Մանդատը վայր դրած ավագանու անդամն ընդամենը 2 ամիս առաջ էր այն ստացել։ Նրան կփոխարինի Լուսինե Մխոյանը։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի անդամ Արթուր Մանուկյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այս մասին այսօր ավագանու նիստից առաջ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը` ընթերցելով ԿԸՀ համապատասխան որոշումը։

«Համաձայն ԿԸՀ արձանագրության` Արթուր Մանուկյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությանների դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Լուսինե Մխոյանին»,– ասաց Մարությանը։

Հետաքրքրական է, որ մանդատից հրաժարված ավագանու անդամն ընդամենը 2 ամիս առաջ էր այն ստացել։

Արթուր Մանուկյանը փոխարինել էր օգոստոսին մանդատը վայր դրած` «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանին։

Նշենք, որ ըստ մամուլի` Էդգար Առաքելյանը մանդատից հրաժարվելու իր որոշումը մեկնաբանել է` ասելով. «Որովհետև զգացել եմ, որ զղջալու առիթներ հետագայում շատ են լինելու»:

Երևանի ավագանու թեկնածուներից 6-ը հրաժարվեցին մանդատից. ովքե՞ր են նրանք

Արթուր Մանուկյանն իր հրաժարականը որևէ կերպ չի մեկնաբանել։

Ըստ թեմայի

Երվանդ Մանարյանին ու Միխայիլ Պիոտրովսկուն Երևանի պատվավոր քաղաքացու կոչում կշնորհեն
Դերասանից` քաղաքապետ. ի՞նչ ուղի է անցել Երևանի նորընտիր քաղաքապետը
Քաղաքացիներն ընտրեցին, հերթը թեկնածուներինն է. ո՞ւմ կհասնեն ավագանու անդամների մանդատները
թեգերը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), մանդատ, Հայկ Մարության, «Իմ քայլը» դաշինք, Երևանի ավագանու ընտրություններ

Գլխավոր թեմաներ