12:15 06 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.94
  • GBP627.63
  • EUR530.13
  • RUB7.49
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը

Փաշինյանը հակադարձել է Ալիևին

© Sputnik / Алексей Дружинин
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
66810

ՀՀ վարչապետը նշել է, որ Ադրբեջանի նախագահի ասածն առաջին հերթին անհարգալից վերաբերմունք է հայ ժողովրդի համար:

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև բանավեճ է ծավալվել Գարեգին Նժդեհի թեմայով։ Աշխաբադում ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստում Իլհամ Ալիևը Հայաստանի հերոսին անվանել է նացիստների աջակից, որին հերոսացրել է Հայաստանի նախկին իշխանությունը։

Նիկոլ Փաշինյանի պատասխանը երկար սպասեցնել չի տվել։ Նա հիշեցրել է, որ Նժդեհը պայքարել է թուրքական շրջափակման դեմ։

«Անկեղծ ասած, երբ լսեցի Ալիևի` Գարեգին Նժդեհի մասին գնահատականները, հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհի» կինոնկարը, երբ Շուրիկը հարցնում է. «Մատուռն էլ եմ ես քանդե՞լ»: Իլհամ Ալիևի ելույթից տպավորություն է ստեղծվում, որ Հիտլերը երկրորդական դեր ուներ Հայրենական մեծ պատերազմում, իսկ Գարեգին Նժդեհը նացիստական շարժման առաջնորդն էր», – ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով` պատմական ճշմարտությունն այն է, որ Նժդեհը պայքարում էր Հայաստանի թուրքական օկուպացման դեմ, ընդդեմ Հայոց ցեղասպանության, որը կազմակերպել էին թուրքերը, և իրականությունն այն է, որ Նժդեհը ռուս բազմաթիվ սպաների հետ 1918 թվականին հայ-թուրքական պատերազմի ընթացքում ղեկավարել է շատ կարևոր ռազմաճակատի մի մասը:

Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ տեղին չի համարում հանդիպման այս ձևաչափն օգտագործել պատմությունն աղավաղելու, այս կարևոր հանդիպման մթնոլորտում լարվածություն մտցնելու համար:

Քանի որ խոսվել է Հայրենական մեծ պատերազմի հիշատակը պահպանելու գործում ԱՊՀ երկրների ավանդի մասին, ապա Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը վերջերս կրկնապատկել է ՀՄՊ վետերանների նպաստները։ Նա դա չափազանց կարևոր որոշում է անվանել։

Փաշինյանի խոսքով` Ադրբեջանի նախագահի խոսքերն առաջին հերթին անհարգալից վերաբերմունք են հայ ժողովրդի համար: ՀՀ վարչապետը դա անհարգալից վերաբերմունք է համարում ԱՊՀ պետությունների ղեկավարների և ժողովուրդների նկատմամբ, որոնց ներկայացուցիչներն այս պահին գտնվում են Աշխաբադում։

Նիկոլ Փաշինյան
© Photo / official site of the Prime minister of RA.

Հիշեցնենք `Փաշինյանը Թուրքմենստան է մեկնել հոկտեմբերի 10-ի երեկոյան՝ մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:

Հայաստանի վարչապետը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ և ընդլայնված կազմերով նիստերին և հանդես կգա ելույթով:

Նշենք, որ աշխատանքային այցով Թուրքմենստանում է նաև ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Փաշինյանը լուսանկար է հրապարակել Աշխաբադից

Ըստ թեմայի

Ալիևի խոսքում որևէ նոր բան չկար. ՀՀ ԱԳՆ–ի արձագանքն Ադրբեջանի նախագահի ելույթին
«Ինչ անեմ` և՛ Փաշինյանն է ընկերս, և՛ Ալիևը». Լուկաշենկոն Երևանում անկեղծացել է
Սարգսյան․ «Ալիևի հայտարարությունից հետո մենք պետք է դիվանագիտական նոտայով դիմենք ՄԱԿ-ին»
թեգերը:
Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ