22:30 21 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.33
  • GBP625.24
  • EUR531.82
  • RUB7.75
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
301 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշխաբադում ԱՊՀ երկրների ղեկավարների նիստից հետո նվեր է մատուցել Պուտինին։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Թուրքմենստանի մայրաքաղաքում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անակնկալ է մատուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Փաշինյանը մոտեցել է Պուտինին ու մի գիրք մեկնել նրան։

Պուտինն ընդունել է նվերը` նախապես չիմանալով, թե ինչ գիրք է նվեր ստանում ՀՀ վարչապետից։

Փաշինյանը բացատրել է, որ դա Վլադիմիր Կազիմիրովի հեղինակած «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքն է։

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
© Sputnik / Алексей Дружинин

Պուտինը նվերն ընդունել է ԱՊՀ երկրների ղեկավարների, այդ թվում` Ալիևի ներկայությամբ։

«Կազիմիրովը ղարաբաղյան հարցի միջնորդներից մեկն է եղել»,– Պուտինի հետ քայլելով` հընթացս ներկայացրել է Փաշինյանը։

Վլադիմիր Կազիմիրովը ՌԴ քաղաքական գործիչ է։ Եղել է ԽՍՀՄ և ՌԴ դեսպանը մի շարք երկրներում։

1992 թվականին նշանակվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ապա`ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ ներկայացուցիչ, 1994-1996 թվականներին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ։

Կազիմիրովի անմիջական մասնակցությամբ են ընթացել նաև զինադադարի շուրջ բանակցությունները։

2015 թ.–ին Կազիմիրովը հոկտեմբերի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով։

«Խաղաղություն Ղարաբաղին» գրքի շնորհանդեսը Երևանում կայացել է 2009թ–ին։ Միջոցառմանը ներկա է եղել նաև հեղինակը։

Գրքում ներկայացված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերն ու դրանց վերաբերյալ հեղինակի վերլուծությունները։

«Ես փորձել եմ գրքում հավաքել կողմերի ստորագրությամբ պաշտոնական փաստաթղթերի պատճենները, որպեսզի ընթերցողը հավատա, որ իրերի դրությունը հենց այդպիսին է եղել, այլ ոչ թե այնպես, ինչպես մատուցում են որոշ հեղինակներ: Մինչև 1998թ. կարգավորման վերաբերյալ բոլոր փաստաթղթերը ստորագրել են Բաքուն ու Ստեփանակերտը, և չկա որևէ փաստաթուղթ, որ ստորագրած լինի Երևանը, որն այդ ժամանակ իրեն որպես հակամարտող կողմ չէր դրսևորում»,- ասել էր Կազիմիրովը:

Ի դեպ, գրքի առաջին շնորհանդեսն ավելի վաղ հեղինակի մասնակցությամբ կայացել էր Ստեփանակերտում։

Մնացականյանը ղարաբաղյան հիմնախնդրի վերջին զարգացումներն է ներկայացրել արտգործնախարարներին

Հիշեցնենք `Փաշինյանը Թուրքմենստան է մեկնել հոկտեմբերի 10-ի երեկոյան՝ մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Ղարաբաղյան հակամարտության լուծման քաղաքական գործընթացն արգելակվել է. Լավրով

Ըստ թեմայի

Որոնք են ղարաբաղյան կարգավորման կենսական նշանակություն ունեցող կետերը. հիշեցրել է ՀՀ ԱԳՆ–ն
Ղարաբաղյան հակամարտության Փաշինյանի սցենարի հետ համակարծիք եմ. Վլադիմիր Կազիմիրով
Ռուսաստանն ամեն ինչ անում է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար. Զախարովա
թեգերը:
Վլադիմիր Պուտին, գիրք, Նիկոլ Փաշինյան, Թուրքմենստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ