19:04 19 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.31
  • GBP706.73
  • EUR629.40
  • RUB7.04
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
133 0 0

ՀՀ արտգործնախարարությունը Մամեդյարովին հիշեցնում է, որ հենց Ադրբեջանն է մերժել կազանյան փաստաթուղթը։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարություններին։

Մամեդյարովը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, թե «փոքր-ինչ հիասթափված է» սեպտեմբերին Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ունեցած բանակցություններից: Նա նաև ասել էր, որ բանակցությունների սեղանին է դրված կազանյան փաստաթուղթը, որը մշակվել է Մադրիդյան սկզբունքների հիման վրա։

«Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարի կարծիքի առնչությամբ պարզապես ցանկանում եմ թեթևակի հիշեցում անել, որ «Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից: Մենք հետևողականորեն ներկայացրել ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում մեր սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները, որոնցում առաջնային նշանակություն ունեն Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցերը: Մենք հետևողականորեն աշխատում ենք մեր օրակարգի շուրջ»,– ասել է Նաղդալյանը:

Մամեդյարովն իր հարցազրույցում ասել էր նաև, որ հայկական ազգանուններ ունեցող ՌԴ քաղաքացիները կարող են Ադրբեջան մուտք գործել, բայց նրանք այդ մասին պետք է տեղեկացնեն Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը` ղարաբաղյան հակամարտության  պատճառով «հուզական ֆոնից» խուսափելու համար։

ԱԳՆ խոսնակն անդրադարձել է նաև այս հայտարարությանը և նշել` մեզ համար նորություն չէ, որ հայերն Ադրբեջանում խտրականության թիրախ են հանդիսանում:

«Ըստ էության, իր հարցազրույցում դա հաստատում է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը, որն ընդունում է ծագումով հայերի նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականության առկայությունը, ինչի մասին բազմիցս բարձրաձայնվել է նաև այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից՝ մասնավորապես ՌԴ և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից: Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ առկա խտրական քաղաքականության կառավարման լավագույն տարբերակն Ադրբեջան ամեն մի հայի մուտքի հարցը բանակցությունների առարկա դարձնելն է»,– ասել է Նաղդալյանը:

ՌԴ ԱԳՆ–ի տվյալների համաձայն` միայն անցած տարի ազգության պատճառով Ադրբեջան մուտք գործելու մերժման առնվազն 16 դեպք է եղել։ Ռուսաստանի քաղաքացիներին ժամերով սպասեցրել են օդանավակայանում, հետո արտաքսել երկրից։

Մտադիր չեմ տեղի տալ Ադրբեջանի ղեկավարության քմահաճույքին. Զատուլին

Ըստ թեմայի

Առանց Ստեփանակերտի անհնար է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը. Նիկոլ Փաշինյան
«Համաձայնեցված փաստաթղթեր կան». Զախարովան` ղարաբաղյան հակամարտության մասին
Ղարաբաղյան հակամարտության լուծման քաղաքական գործընթացն արգելակվել է. Լավրով
թեգերը:
Էլմար Մամեդյարով, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Հայաստան

Գլխավոր թեմաներ