14:31 12 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.22
  • GBP610.79
  • EUR526.33
  • RUB7.47
Էդուարդ Շարմազանով

Ես` ընդդիմադիր լոռեցի միամիտ գործիչս, Փաշինյանի ո՞ր ասածը հիմք ընդունեմ. Շարմազանով

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
134 0 0

Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն Արցախի հիմնահարցի առնչությամբ իրարամերժ հայտարարություններ է անում։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի-Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի հիմնահարցի առնչությամբ առավոտյան մի հայտարարություն է անում, երեկոյան` լրիվ այլ, ինչպես նաև ՄԱԿ–ի ամբիոնից մի բան է ասում, Ստեփանակերտում` մեկ ուրիշ բան։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Արցախյան հիմնահարցի առնչությամբ կա իրար հակասող հայտարարությունների շարան, և սա թուլացնում է մեր դիրքերը բանակցություններում։ Սա խայտառակություն է։ Ես` ընդդիմադիր լոռեցի միամիտ գործիչս, Փաշինյանի ո՞ր ասածը հիմք ընդունեմ։ Նա մեկ ասում է` Արցախը Հայաստան է, և վերջ, մեկ ուրիշ անգամ ասում` միացում կամ էլ թե սա տարածքային վեճ է ու ՀՀ–ն էլ հակամարտության կողմ է...»,–ասաց նա։

Շարմազանովի խոսքով` ոչ ոք գլուխ չի հանում Փաշինյանի հայեցակարգից, թե ինչ է ուզում նա։ Բացի այդ, ըստ նրա, Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ ռազմական բյուջեն իր վարչապետության օրոք պետք է շեշտակիորեն ավելանա. այսօր Ադրբեջանի ռազմական բյուջեն 20 տոկոսով ավելացել է, իսկ մերը գրեթե չի ավելացել:

Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց` Արցախը Հայաստանն է, և վերջ

Ըստ Շարմազանովի` վերջին 1.5 տարվա ընթացքում Թուրքիան և Ադրբեջանը երեք անգամ համատեղ զորավարժություն են իրականացրել, խոսել ՀՀ վրա ռազմական ագրեսիա իրականացնելու վերաբերյալ։ Իսկ Փաշինյանը, ըստ Շարմազանովի, խոսել է Ալիևի կիրթ և նորմալ մարդ լինելու մասին։

ՀՀԿ խոսնակը կարծում է, որ «գինու շշով փարթիներ» կազմակերպելը մեր պետության ղեկավարի պարտականությունների մեջ չի մտնում, քանի որ կան ավելի մեծ պարտականություններ: Նրա խոսքով` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, օրինակ, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ունեցել է և ունի խիզախություն, արցախյան հիմնահարցի առնչությամբ իր կարծիքը հայտնելու։ Շարմազանովն անդրադարձավ նաև ՀՀ վարչապետի այն հայտարարություններին, թե հայ–ռուսական հարաբերություններում որևէ խնդիր չկա։

«Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Փաշինյանը հայտնում էր, թե հայ–ռուսական հարաբերությունները փայլուն են։ Սակայն մենք տեսանք, որ մեր դաշնակից երկիրը «Վալդայի» ֆորումում իր արտգործնախարար Սերգեյ Լավրովի շուրթերով ուղիղ մեղադրանք է հնչեցնում ՀՀ ղեկավարությանը` բանակցությունները ապակառուցողական ուղիով տանելու համար։ Ոչ մի նախագահի օրոք նման հայտարարություն չէր եղել»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2–ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի նիստի ժամանակ հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցով քաղաքական գործընթացն արգելակվել է։ Լավրովի խոսքով` Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Արցախը Հայաստան է, չի օգնում քաղաքական գործընթացը վերսկսելու մթնոլորտ ստեղծելուն։

Ղարաբաղյան հակամարտության լուծման քաղաքական գործընթացն արգելակվել է. Լավրով

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր` «Արցախը Հայաստան է և վերջ»։ Այդ մասին նա ասել էր Ստեփանակերտում` Համահայկական ամառային VII խաղերի բացմանը նվիրված հանրահավաքի ժամանակ։

Ըստ թեմայի

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան
Տարաձայնությունները կվերանան, երբ Արցախում կանցկացվեն նոր, ժողովրդավարական ընտրություններ. Փաշինյան
«Պատերազմի սպառնալիքով որևէ մեկը չի կարող Արցախին և Հայաստանին վախեցնել». Փաշինյան
Ադրբեջանի գլխավոր խնդիրը Արցախն իր բնակիչներից մաքրելն է. Փաշինյան
թեգերը:
Հայաստան, Արցախ, Իլհամ Ալիև, Էդուարդ Շարմազանով, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ