00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն իր ապագան Ռուսաստանի՞ հետ է կապում, թե՞ ԵՄ–ի. պատասխանում է Մնացականյանը

© Sputnik / Asatur YesayantsМинистр иностранных дел Зограб Мнацаканян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн
Министр иностранных дел Зограб Мнацаканян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ արտգործնախարարը պատասխանել է արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին ու համաձայնել, որ Հայաստանը քայլում է նուրբ պարանի վրայով։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է անվտանգության ճարտարապետության ամբողջականության ապահովման համար գործընկերային հարաբերությունների ամրապնդման վրա։ Այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը տված հարցազրույցում` պատասխանելով Սթիվն Սակուրի հարցին,թե Հայաստանն առաջնահերթությունը Ռուսաստանի ու ԵԱՏՄ–ի հետ է կապում, թե ԵՄ–ի ու ՆԱՏՕ–ի։

Встреча Министров иностранных дел Армении и Азербайджана Зограба Мнацаканяна и Эльмара Мамедъярова (23 сентября 2019). Нью Йорк - Sputnik Արմենիա
«Մենք ուղերձի ենք սպասում Ադրբեջանից». Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է BBC–ի հարցերին

«Մենք համապարփակ, դաշնակցային հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, որը մեր արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է, միասին աշխատում ենք Եվրասիական տնտեսական միության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում։ Հավասարապես, Եվրամիությունն առանցքային կարևորություն ունեցող գործընկեր է, Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության մատակարարող։ Հավասարապես, Միացյալ նահանգները շատ կարևոր գործընկեր են Հայաստանի համար»,– ասել է Մնացականյանը։

Հայաստանի ԱԳՆ–ն պատասխանել է Մամեդյարովին

Նախարարի խոսքով` Եվրամիությունը Հայաստանի հետ հարաբերություններ չի կառուցել այնպես, որ պնդի` մենք պետք է հարաբերություններ ունենանք միայն այս ուղղությամբ` առանց այլ ուղղությունների, քանի որ մեր արտաքին քաղաքականության ամենամեծ մարտահրավերը և շատ կարևոր առաջնահերթությունը մի գործընկերոջ հետ հարաբերությունները մեկ այլ գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին չկառուցելն է:

«Սա շատ բարդ գործողություն է, բայց սա այն է, ինչը պահանջում է մեր ազգային անվտանգությունը»,– ասել է նա:

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян во время пресс-конференции с главой МИД Уругвая (14 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները. նախարարը բացում է փակագծերը

Անդրադառնալով ԵԱՏՄ–ին անդամակցելու թեմային` Մնացականյանը նշել է, որ միությունը 200 միլիոնանոց շուկա է, որին մենք՝ որպես անդամ, մուտք ունենք, բայց դա չի արվում Եվրամիության հետ հարաբերությունների հաշվին:

«Եվրամիության հետ մենք ունենք շատ կարևոր հարաբերություններ, արժեքահեն հարաբերություններ: Մենք ունենք շատ կարևոր իրավական հենք՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր Եվրամիության հետ, որն ունի շատ կարևոր քաղաքական մաս, արդարադատության մաս, ոլորտային բարեփոխումների մաս»,– ասել է նախարարը։

Հաղորդավարն ամեն կերպ փորձել է հասկանալ, թե ի վերջո Հայաստանը մնալու է Մոսկվայի կողքին, թե՞ Բրյուսելի։

«Մենք չենք մնում Մոսկվայի կողքին, մենք չենք մնում Բրյուսելի կողքին, մենք չենք մնում Վաշինգտոնի կամ մեկ ուրիշի կողքին: Մենք միայն Երևանում ենք, մենք աշխատում ենք միայն Հայաստանի շահերի համար, և դա պահանջում է շատ բարդ աշխատանք, սակայն այս ամենն անվտանգության համար է, Հայաստանի շահերի համար է: Մենք առաջնորդվում ենք Հայաստանի ազգային շահերով: Մենք բացարձակապես մերժում ենք, չենք ընդունում երկբևեռ աշխարհը՝ այս կամ այն ձևով: Մենք նաև չենք ընդունում հետևյալը. մի՛ դատեք մեր ժողովրդավարությունը մեր աշխարհաքաղաքական որոշումներով, քանի որ մեր աշխարհաքաղաքական որոշումները շատ համալիր են, դրանք, գիտեք, շատ ամբողջական են, և ունենք մեր գործընկերների լիարժեք ըմբռնումը՝ լինի դա Ռուսաստանը, Եվրամիությունը կամ ԱՄՆ–ն: Մեզ դա հաջողվում է»,– ասել է նախարարը:

Սակուրը նշել է, որ դա նման է նուրբ պարանի վրայով քայլելուն։ Մնացականյանը` համաձայնել է` այո, դժվար է։

Հաղորդավարն անդրադարձել է նաև Հայաստանի հարևան երկրներին` հետաքրքրվելով, թե ինչպիսի դիրքորոշում ունի Հայաստանը Իրան–ԱՄՆ հարաբերություններում։

Сурен Саркисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սարգսյան. «Հայաստանն արտաքին քաղաքականության մեջ մանևրելու հնարավորություն երբեք չի ունեցել»

«Իրանի հետ ձեր տնտեսական հարաբերությունները գնալով ավելի սերտ են դառնում: Դուք ունեք ընդհանուր գազատար և նաև այլ ծրագրեր: Ամերիկացիներն այժմ պահանջում են, որ դուք կիրառեք իրենց պատժամիջոցները Իրանի դեմ, ինչը կազդի Իրանի հետ ձեր տնտեսական հարաբերությունների վրա: Ձեր վարչապետը և կառավարության մյուս անդամներն ասել են, որ դուք դա չեք անի, և որ նրանք վճռական են պահպանել սերտ տնտեսական հարաբերությունները Իրանի հետ: Ուրեմն ո՞րն է ձեր դիրքորոշումը այս հարցում»,– հարցրել է նա:

Մնացականյանը նշել է, որ Հայաստանն իսկապես շատ ծանր երկխոսություն է ունեցել ինչպես իրանցի, այնպես էլ ամերիկացի գործընկերների հետ:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կարող են հանդիպել դեկտեմբերին. Իգոր Պոպով

«Իրանը դարպաս է, Իրանը շատ կարևոր գործընկեր է, մի երկիր, որի հետ մենք կիսում ենք հարյուրամյակների հարաբերություններ։ Միևնույն ժամանակ մենք շատ բաց ենք եղել մեր իրանական գործընկերների հետ՝ հստակեցնելու, թե ինչն է հնարավոր, ինչը՝ ոչ: Որովհետև մենք նաև կարևորում ենք մեր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, մենք շատ զգայուն ենք այն ամենի նկատմամբ, ինչ գալիս է Վաշինգտոնից»,– ասել է նա:

Նախարարի խոսքով` Հայաստանն իր շահերը համադրում է տարածաշրջանային գործընթացների շրջանակում: Մնացականյանը վստահեցրել է, որ դա հնարավոր է: Շատ դժվար գործողություն է, բայց դա այն է, ինչին պետք է ձգտի Հայաստանը։

Նախքան Հայաստանին կոչ անելն Ալիևը պետք է հրաժարվի Ռամիլ Սաֆարովին հերոսացնելուց. ԱԳՆ

Լրահոս
0