14:20 28 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
«Հոկտեմբերի 27». ահաբեկչություն, դատավարություն (29)
280 0 0

Վազգեն Սարգսյանի եղբայրը նշում է, որ երբ ինքն ԱԱԾ մեկուսարանում էր, Հունանյանը կարողանում էր «քսիֆ» ուղարկել և ասել, թե ինքն ասելիք ունի՝ ինչու են նրան արգելել խոսել։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 27-ը բացահայտելու ավելի հարմար ժամանակահատված, քան հիմա է չի կարող լինել։ Այս մասին այսօր` հոկտեմբերի 27-ի դեպքերի քսաներորդ տարելիցին, ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը։ Նրա կարծիքով` եթե նախկին իշխանությունների մեջ կային մարդիկ, որոնք նաև շահեկան են դուրս եկել հոկտեմբերի 27-ից, ապա այս իշխանությունները չունեն այդ խնդիրը։

«Ովքեր մտածում կամ ասում են, թե «Հոկտեմբերի 27»-ը բացահայտված է, նրանց մեջ էլ փնտրեք շահեկան մարդկանց, քանի դեռ Հոկտեմբերի 27-ի էջը ամբողջովին բացահայտված չէ», - ասաց Արմեն Սարգսյանը։

Անդրադառնալով գլխավոր ահաբեկիչ Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատման մասին դիմումին` Արմեն Սարգսյանը նշեց, որ Նաիրի Հունանյանն ասելիք ունի։

«Կարծում եմ` այդ ստահակն ասելիք ունի։ Նույնիսկ այն ժամանակ, երբ ես ԱԱԾ մեկուսարանում էի, այդ ստորը կարողանում էր մեզ «քսիֆ»  ուղարկել, թե ինքն ասելիք ունի՝ ինչու են իրեն արգելել խոսել։ Ուրիշ հարց է, թե ինչ «մանյովրներ» է ուզում անել այսօրվա իշխանության պարագայում։ Այսօրվա իշխանություններն ավելի մարդասեր են, մտածում է` քսան տարի հետո կարող է իրեն ներում շնորհվի», - ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը։

Բայց, այսքանով հանդերձ, Արմեն Սարգսյանը կարծում է, որ Նաիրի Հունանյանը շատ մեծ խաղաքարտեր չի բացի, այլ ընդամենը «կմանյովրի», քանի որ դեռ կարծում է, որ ինքը փրկիչ է, այսինքն՝ չի փոշմանել։

Հիշեցնենք, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ,  ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանել էր ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։

2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։

«Լինում են հանցագործություններ, որոնք բացահայտվում են 30-40 տարի անց». Դավիթ Տոնոյան

Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։

թեմա:
«Հոկտեմբերի 27». ահաբեկչություն, դատավարություն (29)

Ըստ թեմայի

Ստեփանյան. «Եթե «Հոկտեմբերի 27»-ը կազմակերպված էր, ուրեմն արմատները շատ խորն են»
Հակոբյան. «Կարծում եմ, որ հոկտեմբերի 27-ի գործը պետք է վերաբացվի»
Նոր իշխանությունը կաշկանդվածություն չունի «Հոկտեմբերի 27»-ը բացահայտելու հարցում. Սարգսյան
թեգերը:
Նաիրի Հունանյան, Վազգեն Սարգսյան, Հոկտեմբերի 27, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ