21:32 12 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP632.83
  • EUR570.60
  • RUB6.64
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Հայոց ցեղասպանություն (238)
190 0 0

Հանրահայտ երաժիշտը կարծում է, որ հետայսու Թուրքիայի համար ավելի դժվար կլինի «խաղալ» ԱՄՆ պետքարտուղարության հետ:

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Ցեղասպանությունը չպետք է օգտագործվի քաղաքական նպատակահարմարության կամ բռնապետին ավելի շատ ուղղաթիռներ վաճառելու համար: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է System of a Down ամերիկյան ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը` անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևին։ Նա շնորհակալություն է հայտնել պատմությանը ճիշտ բնորոշում տալու համար։

«Կարևոր քայլ է». Փաշինյանը` ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևի մասին

«Հետայսու Թուրքիայի համար ավելի դժվար կլինի այս հարցում «խաղալ» ԱՄՆ պետքարտուղարության հետ, թեև վստահ եմ, որ նրանք նման փորձեր կանեն։ Կարևոր է, որ ԱՄՆ–ն Թուրքիայի նկատմամբ սահմանել է տնտեսական պատժամիջոցներ, որոնք առնչվում են նաև Սիրիա ապօրինի ներխուժման հետ»,–գրել է Թանկյանը:

Նրա խոսքով` Ցեղասպանությունն ընդունելու հերթը ԱՄՆ Սենատինն է։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց:

Քիմ Քարդաշյանը ներկայացուցիչների պալատից պահանջել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հոկտեմբերի 14–ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին` Սիրիա ներխուժման պատճառով։ Պատժամիջոցները սահմանվել են Թուրքիայի պաշտպանության և էներգետիկայի նախարարությունների, դրանց ղեկավարների, ինչպես նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուի նկատմամբ:

«Իրականում». Հայոց ցեղասպանության փաստը ամերիկացիները կրկին շահարկում են

թեմա:
Հայոց ցեղասպանություն (238)

Ըստ թեմայի

«Իմ սիրտը հայի է». օտար կանայք, որոնք հայ որբերին մայրեր դարձան. մաս 1–ին
Փրկում են կյանքեր` առանց զենքի և վախի. «Ավրորայի» հերոսների անհավանական պատմությունները
Օտար նախագիծ․ ի՞նչ է իրենից ներկայացնում Սիրիայի «Հայկական գումարտակը»
թեգերը:
Ցեղասպանություն, Սերժ Թանկյան, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ