00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ՀԱՊԿ–ում ամեն ինչ հարթ չէ, բայց կարևոր կառույց է». ինչ են քննարկել Երևանում

© Sputnik / Asatur YesayantsКруглый стол "Роль ОДКБ в обеспечении региональной безопасности" (4 ноября 2019). Еревaн
Круглый стол Роль ОДКБ в обеспечении региональной безопасности (4 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անհասկանալի իրավիճակ Իրանի շուրջ, Թուրքիայի ագրեսիվ պահվածք, չկարգավորված Ղարաբաղյան հակամարտություն. այս ամենը ենթադրում է, որ Հայաստանը հավաքական անվտանգության համակարգի կարիք ունի։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի— Sputnik, Աշոտ Սաֆարյան. Այն հանգամանքը, որ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը Երևանում է անցկացվում, փորձագետներին ստիպում է այդ ամենին նայել Հայաստանի անվտանգության ապահովման հարցում կազմակերպության դերակատարության տեսանկյունից։ Տարածաշրջանում ընթացիկ աշխարհաքաղաքական գործընթացները վերլուծելիս` անհնար է չնկատել ՀԱՊԿ–ի կայունացնող գործառույթը։

Чрезвычайный и Полномочный посол Беларуси в Армении Игорь Назарук на 50-летии Российской Междунанодной Академии Туризма (20 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՀԱՊԿ–ը վերածվել է անվտանգության ճկուն կառույցի. Հայաստանում Բելառուսի դեսպան

Անհասկանալի իրավիճակ Իրանի շուրջ, սպառնալիքը, որ ԱՄՆ–ի պատժամիջոցների ճնշումը Թեհրանի վրա զինված հակամարտության կվերածվի, Թուրքիայի ագրեսիվ պահվածքը, չկարգավորված Ղարաբաղյան հակամարտությունը. այս ամենը ենթադրում է, որ Հայաստանը հավաքական անվտանգության համակարգի կարիք ունի։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կարողանում է դա անել։ Իհարկե, կան որոշակի թերություններ, հակասություններ ու տարաձայնություններ, բայց կառույցը, ընդհանուր առմամբ, ծառայում է իր նպատակին։ Հենց այս հարցերի քննարկմանն էր նվիրված այսօր Երևանում անցկացվող «ՀԱՊԿ դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում» խորագրով կլոր սեղանը։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի կարծիքով` այն փաստը, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի «հովանոցի» տակ է, թույլ չի տալիս որոշ «տաք գլուխների» երկրի դեմ ագրեսիվ քայլեր ձեռնարկել։ Նախկին նախարարը չի կարծում, թե կազմակերպությունում ամեն ինչ հարթ է։ Որոշ թեմաներ Հայաստանում պարբերաբար բուռն քննարկումների առիթ են դառնում։ Մասնավորապես, դա ՀԱՊԿ–ի առանձին անդամների ու Ադրբեջանի միջև մտերիմ հարաբերություններն են։

Посол России в Армении Сергей Копыркин во время круглого стола Роль ОДКБ в обеспечении региональной безопасности (4 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Սուր բանավեճերը չպետք է ստվերեն անվտանգության ոլորտում ՀԱՊԿ–ի կարևորությունը. ՌԴ դեսպան

«Բայց եկեք նայենք` ինչ է կատարվում ուրիշ կազմակերպություններում. հենց նույն ՆԱՏՕ–ում։ Այնտեղ էլ ամեն ինչ կատարյալ չէ։ Այս առումով ամենավառ օրինակը Ֆրանսիայի նախագահի վերջին հայտարարությունն է այն մասին, որ «ՆԱՏՕ–ն իրենից ոչինչ չի ներկայացնում»։ Հասկանում եք չէ՞, որ Ֆրանսիան ՆԱՏՕ–ի առանցքային պետություններից է», –լրագրողներին ասաց Հարությունյանը կլոր սեղանից հետո։

Նախկին նախարարը կարծում է, որ երբ խոսքը ՀԱՊԿ–ի ներսում հակասությունների մասին է, պետք է հաշվի առնել, որ մասնակից պետությունների առաջ տարբեր մարտահրավերներ կան։ Հասկանալի է, որ Կենտրոնական Ասիայի երկրներն ունեն լրիվ այլ խնդիրներ, քան օրինակ` նույն Բելառուսն ու Հայաստանը։

«Հենց այդ պատճառով, երբ խոսում ենք ՀԱՊԿ–ի մասին, նկատի ունենք առաջին հերթին 102–րդ ռուսական ռազմաբազան Հայաստանում, Զորքերի միացյալ խմբավորումը ու ՀՕՊ–ի միասնական համակարգը Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում»,–ասաց Հարությունյանը։

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանն իր հերթին ասում է, որ ՀԱՊԿ–ի հետ համագործակցությունն առանցքային գործոն է Ռուսաստանի հետ արտոնյալ ռազմատեխնիկական համագործակցության համար։ Պաշտոնական Երևանի համար այդ կետն առանձնահատուկ նշանակություն ունի` հաշվի առնելով հակամարտությունն Ադրբեջանի հետ։ Ռազմարդյունաբերական համագործակցության համատեքստում Ներսիսյանն ընդգծում է Հայաստանում համատեղ ձեռնարկությունների անհրաժեշտությունը, հատկապես` խորհրդային զրահատեխնիկայի արդիականացման թեմատիկայով։

Генерал-полковник Анатолий Сидоров - Sputnik Արմենիա
Ղարաբաղյան հակամարտությունը դեռևս անվտանգության սպառնալիքի աղբյուր է. ՀԱՊԿ գեներալ

Օրինակ` Գյումրիում տեղակայված 102–րդ ռուսական ռազմաբազան ունի Տ-72Բ` Հայաստանի ունեցած տանկերից։ Դրանք մեծ մասամբ արդեն չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին (օրինակ` գիշերային մարտի հնարավորությունների հարցում), սակայն Տ-72Բ–ի արդիականացման փաթեթը թույլ է տալիս դրանցից ստանալ այլ մակարդակ, որը կարելի է համեմատել Տ–90Ա–ի հետ։ Սակայն հաշվի առնելով լոգիստիկ բարդությունները` եթե ռազմատրանսպորտային ավիացիան տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր միավոր զրահատեխնիկան հասցնի Հայաստանից Նիժնի Տագիլ (հենց այնտեղ է գտնվում «Ուրալվագոնզավոդը»), այն մի քանի անգամ կթանկացնի աշխատանքի արժեքը։

«Միաժամանակ Չարենցավանի հաստոցաշինական գործարանն իր հզորությամբ (որը վաղուց է յուրացրել տանկերի հիմնանորոգման տեխնոլոգիան) թույլ է տալիս բավականին արագ հարթել արդիականացման գործընթացը` բացառապես անհրաժեշտ բաղադրիչների մատակարարման հաշվին»,–ասում է Ներսիսյանը։

Միաժամանակ Ներսիսյանը նշում է, որ ռուսական տեխնիկայով ՀԱՊԿ անդամ երկրների զինումը թույլ է տալիս ունենալ սպառազինության, կապի ու պահեստամասերի միացյալ ստանդարտներ, ինչը շատ կարևոր է արդյունավետ մարտական գործողություններ իրականացնելուն հարցում։ Դա Ռուսաստանի համար հնարավորություն է ստեղծում որոշակի բուֆերային գոտի ստեղծել, հատկապես` հակաօդային պաշտպանության ոլորտում։

Пресс-конференция глав СНБ и ССС Артура Ванецяна и Сасуна Хачатряна (11 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Որտեղից է հրապարակվել Վանեցյանի և Խաչատրյանի գաղտնալսված զրույցը. Գրիգորյանի բացահայտումը

Բայց սխալ կլիներ կարծել, թե ՀԱՊԿ–ը բարեփոխումների ու փոփոխությունների կարիք չունի։ Ներսիսյանի կարծիքով` պետք է նորացվի կանոնադրությունը` կապված գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ ավարտման դեպքում նրա ընտրության մեխանիզմների հետ։ Անհրաժեշտ է ստեղծել նաև Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մշտական գործող ստորաբաժանում, որը պարբերաբար կփոխի տեղակայման երկիրը, ինչը թույլ կտա զինծառայողներին ծանոթ լինել ու արդյունավետ գործել ռազմական գործողությունների  ցանկացածի տարածքում։

Միասնականության չափազանց կարևոր գործոն կլիներ անվտանգության միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ համաձայնությունն ու համակարգումը ՀԱՊԿ–ի իններորդ հոդվածի շրջանակում։ ՀԱՊԿ–ի մասնակից երկրների օրակարգին ու կենսական կարևորություն ունեցող շահերին դեմ գնացող գործողություները պետք է բացառվեն։

Լրահոս
0