18:01 25 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.87
  • GBP626.79
  • EUR528.43
  • RUB7.75
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
200 0 0

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունն արձագանքել է Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում տեղի ունեցած դեպքին` մտավախություն հայտնելով, որ պատգամավորի գործողությունը կարող է վատ հետևանք ունենալ։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունները չեն համապատասխանում հայ–ռուսական հարաբերություններին և կարող են ազգամիջյան լարվածության հանգեցնել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։

ԶԼՄ–ները հայտնում են, որ Վինոգրադովը ներկել է հայկական եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող հուշատախտակը:

«Արմավիրում կատարվածը լուրջ մտահոգություն է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ապրող մեր բազում հայրենակիցների շրջանում: Դեսպանատունը Արմավիրի հայկական եկեղեցու տարածքում տեղի ունեցած վանդալիզմի մասին սահմանված կարգով կտեղեկացնի ՌԴ համապատասխան մարմիններին»,– նշված է դեսպանության հայտարարության մեջ։

Դիվանագիտական ներկայացուցչությունը կոչ է անում Արմավիրի քաղաքային իշխանությանը համապատասխան գնահատական տալ կատարվածին` վստահեցնելով, որ միջադեպը լինելու է դեսպանության ուշադրության կենտրոնում։

Ստիպված կլինեն վճարել. օտարերկրյա վարորդներին չի հաջողվի ՌԴ–ում տուգանքներից խուսափել

Ըստ թեմայի

Կալավանի ադրբեջանական գերեզմանատունը. ում շիրիմին էր այցելել առեղծվածային կինը
Կարագանդայում սկսվել է աղմկահարույց սպանության գործով դատը. ամբաստանյալների մեջ հայեր կան
«Սենսացիոն» տեսանյութի հետքերով, կամ ինչպե՞ս են Մոսկվայում ներկայացված Հայաստանն ու Երևանը
թեգերը:
Գարեգին Նժդեհ, Պատգամավոր, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ