22:38 20 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.34
  • GBP622.23
  • EUR531.59
  • RUB7.78
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
45 0 0

Իվետա Տոնոյանը վստահեցնում է, որ արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտի ձևավորումը բնականոն գործընթաց է։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. ԲՀԿ–ն առաջնորդվում է բացառապես իր սեփական օրակարգով։ Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը` պատասխանելով հարցին` խմբակցությունը համագործակցո՞ւմ է արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտի հետ, թե՞ ոչ։

Ուզում ես Ծառուկյանին հունից հանե՞ս. ԲՀԿ առաջնորդը` «Սերամիզիան» սպասքի գործարանի բացմանը

Նոյեմբերի 15–ին նորաստեղծ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբն առաջին համաժողովն անցկացրեց։ «Վերնատան» հիմնադիր Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ ակումբն իր շուրջը կհավաքի մեծ թվով փորձագետների ու քաղաքական գործիչների։

«Արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտի քննարկման, համագործակցության որևէ հարց մեր օրակարգում չկա։ Մենք առաջնորդվում ենք բացառապես մեր օրակարգով»,– ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով` ԲՀԿ–ն նախանշած բազմաթիվ ծրագրեր ունի, այդ թվում` օրենսդրական նախաձեռնություններ։ Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտի ձևավորմանը, ապա այն, Տոնոյանի կարծիքով, բնականոն գործընթաց է` այդ ուժերն իրենց օրակարգով գոյություն ունենալու իրավունք ունեն։

Ինչու են հանդիպել ԲՀԿ–ն ու ՀՅԴ–ն. Գագիկ Ծառուկյանը մանրամասներ հայտնեց

Հիշեցնենք, որ «Վերնատան» հիմնադիր Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, թե ակումբը նպատակ չունի իրականացնել որևէ քաղաքական ուժի ծրագրերը, քանի որ այն ապաքաղաքական կառույց է:

Երբ գալիս եմ, 5 հարց եք տալիս. Գագիկ Ծառուկյանին զարմացնում է սեփական կոռեկտությունը

Ըստ թեմայի

«Կպառկացնենք ասֆալտին ու կտանք պատերով` բառի բուն իմաստով». ո՞ւմ վրա է զայրացել Փաշինյանը
«Բարգավաճ Հայաստանը» բարձրագույն կրթությամբ ղեկավարներ է պահանջում
«ՀՀ թագավոր, վարչապետ, կաթողիկոս հարգող մարդ եմ». Վարդան Ղուկասյան
թեգերը:
Իվետա Տոնոյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայաստան

Գլխավոր թեմաներ