18:37 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Սերժ Սարգսյան

«Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլը մտահոգիչ է». Սերժ Սարգսյան

© Photo / official site of the President of RA.
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան (168)
205 0 0

ՀՀ 3–րդ նախագահի խոսքով` հեղափոխության անվան տակ իշխանության եկածներն անցած 1,5 տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլը ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ մտահոգություններ է առաջացնում։ Այս մասին նա այսօր հայտարարեց Զագրեբում ընթացող Եվրոպայի ժողովրդական կուսակցությունների (ԵԺԿ) համագումարին, որին մասնակցում է նաև ՀՀԿ–ն:

Նա նշեց, որ որպես պատերազմ անցած մարդ ինքը շատ լավ գիտի խաղաղության արժեքը։ Այս տեսակետից, ըստ Սարգսյանի, ցանկացած` անգամ վատ բանակցությունը գերադասելի է պատերազմից։ «Սակայն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է զինվել և սպառնալ Արցախի և Հայաստանի անվտանգությանը։ Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն իմ այս ուղերձը` Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և այս խնդիրը չունի ռազմական լուծում»,–խոսելով Ղարաբաղյան հակամարտությունից` ասաց ՀՀ 3–րդ նախագահը։

Անդրադառնալով 2018թ–ին Հայաստանում կայացած «թավշյա հեղափոխությանը»` Սերժ Սարգսյանը հիշեցրեց, մեր երկրում իշխանափոխությունը տեղի ունեցավ խաղաղ ճանապարհով։ «Նպատակս մեկն էր` թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեն, և պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից։ Հեղափոխության անվան տակ իշխանության եկածներն անցած 1,5 տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել։ Ավելին` երկրում ժողովրդավարության, սահմանադրական նորմերի խախտումներ են տեղի ունենում։ Ակնհայտ խախտված է դատական իշխանության գործառույթը, իրականացվում են քաղաքական հետապնդումներ։ Անհանդուրժողականությունը և ատելության խոսքը հասել են մտահոգիչ չափերի»,–ասաց Սերժ Սարգսյանը։

Ընդդիմություն պետք է, բայց ոչ Սերժ Սարգսյանը ու Ռոբերտ Քոչարյանը. Ալեն Սիմոնյան

Նրա խոսքով` ինքը հեռացավ, որ ժողովուրդը փորձի ավելի լավ երկիր կառուցել։ Սակայն այսօր, ըստ նրա, մարդիկ իրեն մեղադրում եմ իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ։ «Հայաստանում կատարվածի մեջ նաև մեր մեղքը։ Բայց մեզ համար մշտապես կենսական են եղել անվտանգության հարցերը, այդ պատճառով որոշ հարցեր ստորադասվել են այս խնդիրների լուծմանը»,–նշեց ՀՀ 3–րդ նախագահը։

Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ երբևէ որևէ շփում չի ունեցել. 3–րդ նախագահի գրասենյակ

Նշենք, որ այսօր Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթանում է Եվրոպայի ժողովրդական կուսակցությունների (ԵԺԿ) համագումարը, որի անդամ է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։

թեմա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան (168)

Ըստ թեմայի

«5 րոպե Դուլյանի հետ». Ղարաբաղյան վեճերի հորձանուտում
Սուրենյանց. «Ղարաբաղյան խնդրում Զատուլինի առաջարկը բավականին պրագմատիկ լուծում է»
«Աշխատել միասին». Փաշինյանը ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության լուծման իր բանաձևը
թեգերը:
«Թավշյա հեղափոխություն», Ադրբեջան, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Նախագահ, Սերժ Սարգսյան

Գլխավոր թեմաներ