03:08 10 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (365)
140 0 0

Ռուսաստանի արտգործնախարարը պատրաստվում է հանդիպել Ադրբեջանի նախագահ Ալիևի և արտգործնախարար Մամեդյարովի հետ։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս մասին նշված է ՌԴ արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սերգեյ Լավրովի ադրբեջանական այցից առաջ։

«Ռուսաստանը շարունակում է ակտիվ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված միջնորդական ջանքերում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է և մշտապես գտնվում է ՌԴ նախագահի ուշադրության կենտրոնում։ Մենք կարծում ենք, որ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով»,- նշված է հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ–ն շարունակելու է հակամարտության լուծմանն աջակցել ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այնպես էլ պետությունների հետ երկխոսության միջոցով՝ հաշվի առնելով ՌԴ-ի սերտ հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ:

Լավրովը Բաքվում է լինելու դեկտեմբերի 2-3-ը։ Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (365)

Ըստ թեմայի

Ղարաբաղյան հակամարտությունը լրացուցիչ լարվածություն է մտցնում Կովկասում. Սեմերիկով
Սուրենյանց. «Ղարաբաղյան խնդրում Զատուլինի առաջարկը բավականին պրագմատիկ լուծում է»
Մնացականյանն ու Լավրովը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցերը
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Սերգեյ Լավրով, Ադրբեջան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ