14:53 13 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.71
  • GBP629.96
  • EUR531.55
  • RUB7.56
Արարատ Միրզոյան

Շեյխերը, նրանց եղբայրներն ու մորքուրի զավակները. «Իմ քայլն» ու ԲՀԿ–ն վիճում են ԱԺ–ում

© Sputnik / Aram Nersesyan ,
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
135 0 0

Խորհրդարանում օրակարգային բոլոր հարցերի քննարկումները հանգում են Քուվեյթի շեյխի ու նրա Հայաստան գալու պատմության թեմային։ «Իմ քայլն» ու ԲՀԿ–ն խորհրդարանական ամբիոնից փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Երկու օր է` Երևանի քաղաքապետը մտել է բանավեճի մեջ, թե ինչ հագուստով են իր մոտ եկել Հայաստան 2 մլրդ դոլար բերող մարդիկ։ Այսօր ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` ակնարկելով Քուվեյթի շեյխի հետ Երևանի քաղաքապետի ունեցած հանդիպումը։

«Կա՛մ, օրինակ, քննարկվում է, թե երբ են հեռախոսային խոսակցություններ ունենում, կա՛մ պատի տակ շարվելուց պատշաճ կերպով են զգաստ կանգնել, կամ` ինչ տևողությամբ են սպասել և այլն»,– ասաց Ուրիխանյանը։

Նա նաև անդրադարձավ ամիսներով աղբի մեջ թաղված Երևանի ու աղբը մաքրելու համար գործարարներից բեռնատարներ նվեր ստացած համայնքի ղեկավարի խնդրին։ Առիթը` Երևանում լայն տարածում ստացած առևտրի շրջիկ  կետերի մասին օրենքի նախագծի քննարկումն էր։ Ուրիխանյանը կասկած հայտնեց, թե այս ոլորտը ևս Երևանի քաղաքապետարանին վստահելը ցանկալի արդյունք չի տա։

ԲՀԿ–ական պատգամավորի`սահմանված ժամանակից մի քանի րոպե ավելի երկար տևած ելույթը հունից հանեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։

«Ամբիոնը գրավե՞լ եք։ Կոչնակը հնչում է, որ ժամը վաղուց սպառվել է։ Մեկ էլ` չեմ հասկանում` ձեր պատկերացրած քաղաքապետը նստում է հանդիպմանը, սպասում, որ դիմացինը գնա, գա, հեռախոսով խոսի՞ »,– ասաց նա։

«Հարկայինը միայն Ծառուկյանին է ստուգում ». ԲՀԿ ղեկավարը դժգոհ է

Տիգրան Ուրիխանյանը պահանջեց իր ելույթը չմեկնաբանել ու հիշեցրեց, որ Աժ ամբիոնից ցանկացած թեմայով խոսելն իր իրավունքն է։ Միրզոյանն էլ շեշտեց, որ մեկնաբանելն էլ իր իրավունքն է։

Ավելի ուշ ամբիոնին մոտեցած «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն էլ Տիգրան Ուրիխանյանին մեղադրեց սադրանքի մեջ։

«Շատ հարգանքով եմ վերաբերվում շեյխերին, նրանց եղբայրներին, մորքուրի զավակներին և այլն, բայց որևէ մեկին այս իրավիճակը չի տալիս իրավունք` գալ այս ամբիոնի մոտ ու նման պահվածք դրսևորել»,– ասաց Հակոբյանը։ Նրա բնորոշմամբ` դա «արջի ծառայություն» է հենց Գագիկ Ծառուկյանին։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն իր ելույթում Արարատ Միրզոյանին հիշեցրեց, որ որպես նախագահող` պետք է թույլ չտա քննարկվող թեմայից դուրս այլ հայտարարություններ հնչեցնել։ Բայց ինքն էլ անդրադարձավ Քուվեյթի շեյխերի ներդրման հարցին։ 

«Հիմա մենք ի՞նչ ենք այստեղ քննարկում։ Այո՛, ներդրողների հետ աշխատանքը Հայաստանում զրոյական մակարդակի վրա է»,– ասաց նա։

Հիշենենք` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև հակասություններն ի հայտ եկան այն ժամանակ, երբ Ծառուկյանն Ազգային ժողովում հայտարարեց, թե Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թագաժառանգը Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռացել է Հայաստանից:

«Իմ քայլը» մերժեց «Լուսավոր Հայաստանի» նախագիծը. ԱԱԾ–ում ոչինչ չի փոխվի

Քաղաքապետի մամուլի խոսնակը հերքեց Ծառուկյանի այդ հայտարարությունը։ Ծառուկյանն էլ ի պատասխան հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակեց տեսանյութ, որտեղ Քուվեյթի թագաժառանգի ներկայացուցիչները որոշ փակագծեր բացեցին քաղաքապետի ու Երևանի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումից։

Ներդրողն առաջարկել էր Երևանի կենտրոնում կառուցել բարեգործական հիվանդանոց և հյուրանոց: Մարությանն էլ մերժել էր` ասլով, թե քաղաքապետարանը չի կարող համապատասխան տարածք տրամադրել:

«Որևէ մեկին չենք թիրախավորել»․ Ալեն Սիմոնյանն արձագանքել է Ծառուկյանի հայտարարությանը

Մարությանը նաև հայտարարել էր, թե հիվանդանոցի բարեգործական լինելու մասին խոսք չի եղել։

Ըստ թեմայի

«Բոլորն ուզել են փայ մտնեն, բոլորը». ո՞ւմ է պատկանում Աբովյանի ադամանդի գործարանը
Կարապետյան. «Քաղաքապետարանը Ծառուկյանի ընկերներից փաստաթղթավորված առաջարկ չի ստացել»
Հայաստանում նոր կուսակցություն կհայտնվի. ի՞նչ է խոստանում «Դեմոկրատական այլընտրանքը»
թեգերը:
Գագիկ Ծառուկյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), ԱԺ, «Իմ քայլը» դաշինք

Գլխավոր թեմաներ