00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Խաղի կանոնները» խախտվել են, կամ նախազգուշական քայլ Սերժ Սարգսյանի համար

© Sputnik / Asatur YesayantsВстреча Премьер-министра РА Сержа Саргсяна и лидера оппозиционной фракции "Елк" Никола Пашиняна (22 апреля 2018). Гостиница "Marriott Armenia", Ереван
Встреча Премьер-министра РА Сержа Саргсяна и лидера оппозиционной фракции Елк Никола Пашиняна (22 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սովորաբար բավական զուսպ Սարգսյանը դրսևորում է իրեն ոչ բնորոշ ակտիվություն: Ամենայն հավանականությամբ, իշխանությունների հետ նախկին պայմանավորվածությունները խախտվել են։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Ներկայիս իշխանությունների կողմից Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը կապված է վերջինի քաղաքական ակտիվության հետ։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` յուրացում կամ վատնում կատարելու համար։ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ` պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով հափշտակվել է ընդհանուր առմամբ 489.160.310 ՀՀ դրամ։ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Барсег Бегларян во время возложения венков к памятнику Александра Манташева (3 марта 2016). Еревaн - Sputnik Արմենիա
Բարսեղ Բեգլարյանին էլ մեղադրանք առաջադրվեց

«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ ինչ-որ խաղի կանոններ, ինչ-որ պայմանավորվածություններ, որոնք երկար ժամանակ պահպանվում էին (հնարավոր է` հեղափոխությունից ի վեր), խախտվել են։ Այն, որ ինչ-որ բան է փոխվել, զգացվեց վերջին հայտարարությունների և գնահատականների մեջ», – ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` իշխանություններին անհանգստացրել է Սերժ Սարգսյանի հանրային ակտիվությունը, որն այդքան բնորոշ չէր նրան նույնիսկ նախագահության շրջանում։ Այժմ նախկին նախագահն ակտիվացել է ոչ միայն Հայաստանում և Արցախում, այլ նաև սկսել է հանդիպել օտարերկրյա դեսպանների, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։

Փոխվել է նաև Սերժ Սարգսյանի հայտարարությունների ձևաչափն ու բովանդակությունը։ Հնարավոր է, որ նրա հանրային ելույթները որոշակի ուղերձներ են պարունակել, որոնք ուղղված են եղել ոչ թե արտաքին, այլ ներքին լսարանին, այդ թվում` իշխանություններին։ Հաշվի առնելով իշխանությունների բավական սուր արձագանքը` ամենայն հավանականությամբ, դրանք տեղ են հասել։

«Դժվար է ասել, թե որ կողմից են խախտվել խաղի գրված և չգրված կանոնները։ Բացառված չէ, որ հենց դրանով է պայմանավորված նման լուրջ ռեսուրսի օգտագործումը` Սարգսյանի դեմ քրեական հետապնդումը։ Առավել ևս հասկանալի է, որ այդ պաշարը պետք է օգտագործվի իշխանությունների համար կարևոր պահի», – ասաց Հակոբյանը։

«Սաղ հեղափոխությունը նրա համար էր...». ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը «ժեշտի կուզովների» հետ

Հիմա այդ ռեսուրսը մասամբ վատնվում է։ Մասամբ, որովհետև խոսքը միայն մեղադրանք առաջադրելու մասին է, այլ ոչ թե ձերբակալության կամ կալանքի։

Հակոբյանի կարծիքով` տվյալ փուլում մեղադրանքներ առաջադրելը կարելի է գնահատել որպես նախազգուշացում։ Եթե իշխանությունները ցանկանային գնալ մինչև վերջ, ապա ոչինչ չէր խանգարի Սարգսյանին ձերբակալել դեռ նախօրեին։

Հայտարարությունները, թե Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելը կապված է Ղարաբաղյան հակամարտության բանակցություններում հայկական կողմի համար ոչ ձեռնտու քայլերի գնալու իշխանությունների ծրագրերի հետ, Հակոբյանը մերկապարանոց է համարում։

Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, նրա հետ առերեսում է եղել

«Հայաստանում չի եղել և չի լինի իշխանություն, որը կգնա հակահայկական փաստաթղթի ստորագրման։ Չկա այնպիսի կառավարություն, ուժ, որը կարող է գնալ դրան, նույնիսկ եթե ցանկանա», – նշեց Հակոբյանը։

Ցանկացած նման որոշում կհանգեցնի նոր հեղափոխության։ Ղարաբաղյան հակամարտության շուրջ 30–ամյա գործընթացը և Հայաստանում քաղաքական զարգացումները ցույց են տվել, որ դա այդպես է։ Այդ հողի վրա ձախողվել է ոչ մեկ հեղինակավոր քաղաքական գործիչ, այդ թվում` Լևոն Տեր Պետրոսյանը։

Ինչ վերաբերում է լուրերին, թե իշխանություններն այդ գործով մեղադրանք կառաջադրեն նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում նրա լիազորությունների ժամկետը լրանալուց հետո, ապա քաղտեխնոլոգը հոռետեսորեն է վերաբերվում դրանց։ Բանն այն է, որ տվյալ պահին այդ քրեական գործընթացի նպատակը Սերժ Սարգսյանն է։

«Չեմ կարծում, թե հիմա արդեն կա քաղաքական որոշում, թե որքան խորը պետք է գնալ, ում պետք է ներգրավել։ Առայժմ լուծվում է կոնկրետ խնդիր», – նշեց Հակոբյանը։

ՀՀԿ–ն Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ հայտարարություն է տարածել

Քաղտեխնոլոգը նկատում է, որ ձերբակալությունները և կալանքները վաղուց են կորցրել իրենց PR ազդեցությունը։ Նույնիսկ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելը այնպիսի ազդեցություն չունեցավ, ինչպիսին կունենար հեղափոխությունից անմիջապես հետո։

Հիմա Սարգսյանը կրկին համարվում է քաղաքական գործիք։ Նրա հասցեին մեղադրանքները հնարավորություն են տալիս նրա կողմնակիցներին խոսելու քաղաքական հետապնդումների մասին։

Արցախի կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման. Մնացականյանի ելույթը

Իշխանությունների «նախազգուշացումը» հազիվ թե կանխի Սերժ Սարգսյանի ակտիվությունը։ Մյուս կողմից, և՛ ներկա, և՛ նախկին իշխանությունները երբեք «մինչև վերջ» չեն գործել միմյանց դեմ։ Երկու կողմերից էլ միշտ որոշակի կիսատություն է եղել, և, ամենայն հավանականությամբ, դա կպահպանվի։

Հիշեցնենք, որ 2019թ.–ի նոյեմբերի 20-ին Զագրեբում կայացած ԵԺԿ համագումարի ընթացքում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ էր ունեցել, որտեղ կոշտ քննադատության էր ենթարկել ՀՀ իշխանության վարած արտաքին ու ներքին քաղաքականությունը և նշել, որ իշխանափոխությունը Հայաստանի համար բացասական հետևանքներ է ունեցել։

Լրահոս
0