00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:47
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:54
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե Քոչարյանի քրգործը ջուր է, ապա Սարգսյանի գործն օդ է. Աշոտյան

© Sputnik / Asatur YesayantsАрмен Ашотян
Армен Ашотян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀԿ փոխնախագահը կարծում է, որ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված գործը շաղկապված է արտաքին ու ներքին քաղաքական զարգացումներով։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը ջուր է, ապա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է։ Այսօր ՀՀԿ գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով Սարգսյանին մեղադրանք առաջադրելու փաստին։

Դեկտեմբերի 4–ին Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` յուրացնելու կամ վատնելու համար։

«Անհամբեր կսպասենք պատմության դատին ու կտեսնենք` ում նկատմամբ հարուցված քրեական գործը կլինի կրակ և ում նկատմամբ հարուցված քրեական գործը կլինի հող: Ես վերահաստատում եմ, որ Սարգսյանի դեմ հարուցված քրգործը ոչ մի կերպ չի անդրադառնա ՀՀԿ–ի քաղաքականության վրա»,–ասաց նա։

Նրա խոսքով` Սարգսյանի դեմ հարուցված քրգործն արագացնում է «հականիկոլական» համախմբումը, ինչի համար էլ պետք է շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Ըստ Աշոտյանի` եթե ներկայիս իշխանությունը շարունակի քաղաքական հենքի վրա մրցակիցների հետապնդման` նման բիրտ ու «օդ» եղանակներ, ուստի պետք է նաև լավ հաշվարկեն, որ նման գործընթացները թուլացնում են և՛ իրենց իշխանությունը, և՛ ՀՀ–ն։

«ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի դեմ հարուցված գործը շաղկապում ենք արտաքին ու ներքին քաղաքական զարգացումներով»,–ասաց Աշոտյանը։

Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ–ի` ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ` պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից հափշտակվել է ընդհանուր առմամբ 489.160.310 ՀՀ դրամ։

Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

«Խաղի կանոնները» խախտվել են, կամ նախազգուշական քայլ Սերժ Սարգսյանի համար

Լրահոս
0