00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հուսով եմ` ապօրինի կալանքը շուտով կվերացվի». Սողոմոնյանը` Քոչարյանի գործի մասին

© Sputnik / Asatur YesayantsГлава канцелярии второго Президента Армении Роберта Кочаряна Виктор Согомонян во время пресс-конференции (28 июля 2018). Еревaн
Глава канцелярии второго Президента Армении Роберта Кочаряна Виктор Согомонян во время пресс-конференции (28 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սողոմոնյանի կարծիքով` դատավորները Քոչարյանի գործով բացարկ են վերցնում, որովհետև, եթե քննեն պետք է ընկնեն հսկայական ճնշումների տակ և ստիպված լինեն կայացնել ապօրինի որոշում։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Եթե Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի ու նա հայտնվի ազատության մեջ, լրատվամիջոցները հնարավորություն կունենան նրա հետ շփվելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Роберт Кочарян на судебном заседании (6 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանին կրկին վիրահատե՞լ են. Սողոմոնյանը խոսել է նրա առողջական վիճակի մասին

«Պատրաստակամության մասով որևէ խնդիր չկա։ Եթե հիշում եք` առաջին անգամ, երբ խափանման միջոցը փոխվել էր, նման մի փորձ արեցինք, բայց իշխանության ամենամտերիմ շրջանակի մարդիկ, որոնք հայտարարվեցին ժողովուրդ, բայց թեև, եթե չեմ սխալվում, Սննդի պետական տեսչության աշխատակիցներ էին, տեսչության մամուլի քարտուղարի ղեկավարությամբ եկան և ասուլիսը, այսպես ասած, տապալեցին։ Հուսով եմ, որ ապօրինի կալանքը շուտով կվերացվի և այդ հնարավորությունը կստեղծվի»,–ասաց Սողոմոնյանը` հավելելով, որ նախագահը նույնիսկ կալանքից հարցազրույցներ է տալիս, լրագրողների հետ շփման որևէ խնդիր չկա։

Ռոբերտ Քոչարյանն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բուժզննում է անցել

Հարցին՝ արդյոք սպասելի էր Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը քննող Վերաքննիչի դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկը, և ինչ ակնկալիքներ կան նոր դատավորից, որին մակագրվել է գործը, Վիկտոր Սողոմոնյանն ասաց` քանի որ այս գործի վերաբերյալ այլևս ապացուցելու բան չկա, թերևս մարդ չի մնացել, որ չհասկանա, որ սա բացարձակ ապօրինի, ոչ մի հիմք չունեցող կալանավորում է, դրա համար դատավորները չեն ուզում գլխացավանքի մեջ ընկնել և բացարկ են վերցնում։

Роберт Кочарян на судебном заседании (6 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Այս ամենը կավարտվի արտահերթ ընտրություններով. Ռոբերտ Քոչարյան

«Որովհետև, եթե քննեն պետք է ընկնեն հսկայական ճնշումների տակ և ստիպված լինեն կայացնել ապօրինի որոշում։ Ես չեմ հիշում, որևէ դեպք, երբ որևէ հարցով, որևէ գործով 6 կամ 7 դատավոր բացարկ վերցրած լինի։ Սա աննախադեպ մի բան է, կարծում եմ սա լավագույն ցուցիչն է, թե ինչ վիճակում է իրավակարգը Հայաստանում, և ինչ հրաշալի դատաիրավական բարեփոխումներ են իրականացնում մեր օրվա իշխանությունները»,–ասաց Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9–ին ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն ինքնաբացարկ հայտնեց։

«Չե՞ն ուզում բողոքել իրենց նոր Հայաստանի դատավորից». Քոչարյանի որդին չի վստահում դատարանին

Հիշեցնենք` սեպտեմբերի 20–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել մերժել Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու` նրա պաշտպանների միջնորդությունը, որն էլ Վերաքննիչում բողոքարկել էին Քոչարյանի պաշտպանները։

«Մարտի 1»-ի գործիշրջանակում Հայաստանիերկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2018–ի հուլիսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով առ այն, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Լրահոս
0