03:00 27 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.39
  • GBP619.28
  • EUR520.92
  • RUB7.28
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (324)
148810

Աննա Նաղդալյանը պատասխանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` Բաքվում արած հայտարարությանը։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. ԵԱՀԿ մասնակից բոլոր պետություններն արձանագրել են, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի երեք սկզբունքների, այդ թվում` ինքնորոշման իրավունքի հիման վրա:

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17–ին Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ Ուկրաինան և Ադրբեջանն աջակցում են իրար «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցերում»:

Ռուսաստանը ցավում է, որ Ադրբեջանը չսատարեց Փաշինյանի հայտարարությանը. Կոսաչյով

«Այդ հանձնառությունը վերահաստատվել է նաև Ուկրաինայի կողմից՝ ԵԱՀԿ-ում վերջինիս նախագահության ընթացքում»,–Զելենսկուն հիշեցրել է Նաղդալյանը:

Նա հավելել է, որ հայկական կողմը մշտապես հետամուտ է լինելու ԵԱՀԿ հանձնառությունների կատարմանը:

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (324)

Ըստ թեմայի

«Դրանք արհեստական խոսակցություններ են». Նաղդալյանը` Ղարաբաղի համայնքների շփման մասին
Մինասյան. «Բանակցային թիմի փոփոխությունը որոշ չափով ազդել է գործընթացի տրամաբանության վրա»
Ինչու է Ռուսաստանը զենք վաճառում Բաքվին. Կոսաչյովը բացել է փակագծերը
թեգերը:
Ուկրաինա, Վլադիմիր Զելենսկի, Ադրբեջան, Աննա Նաղդալյան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Հայաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ

Գլխավոր թեմաներ