03:58 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
129 0 0

Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության խոսնակը կարծում է, որ նոր Հայաստանում ոչ ոք ապահովագրված չէ կալանավորումից և ձերբակալումից, քանի որ կարող են յուրաքանչյուրի դեմ շինծու քրեական գործ հարուցել։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետական ​​կուսակցությունը վստահ է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված մեղադրանքը քաղաքական պատվեր է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել գյուղացիներին դիզելային վառելանյութ հատկացնելիս ֆինանսական խախտումներ իրականացնելու համար։ Սարգսյանին մեղադրում են, որ 2013թ.-ին հովանավորչություն է ցուցաբերել «Ֆլեշ» ընկերության նկատմամբ։ ՍՊԸ–ն հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցը (մոտավորապես մեկ միլիոն դոլար տարբերությամբ)։ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի գույքերի վրա կալանք է դրվել

«Սա քաղաքական պատվեր է կուսակցության և նրա առաջնորդի դեմ: Դեռևս 2018-ի մայիսին ես ասացի, որ այսուհետև ոչ ոք ապահովագրված չէ ձերբակալություններից, կալանավորումներից և շինծու քրեական գործերից», - ասաց Շարմազանովը:

Իր խոսքը հաստատելու համար Շարմազանովը հիշեցրեց Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի սկանդալային «գաղտնալսումները»:

Արթուր Վանեցյանը ձայնագրության մեջ խոսելով Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի մասին, ասել էր դատավորին, որ «ուզի–չուզի` պետք է կալանավորի»։

«Խաղի կանոնները» խախտվել են, կամ նախազգուշական քայլ Սերժ Սարգսյանի համար

Շարմազանովը հիշեցրեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից մեկը` «Կա՞ մի դատավոր, որը համարձակվի իրեն (վարչապետ Փաշինյանին,–խմբ.) չենթարկվել»:

Շարմազանովի խոսքով` Սերժ Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀԿ-ն պաշտոնական հայտարարություն էր տարածել՝ Սարգսյանին ուղղված մեղադրանքները համարելով աբսուրդ: Կուսակցության տեսակետից` իշխանությունը փորձում է հայ ժողովրդի ուշադրությունը շեղել բազմաթիվ այլ խնդիրներից, որոնք երկրում օր օրի սրվում են:

Ըստ թեմայի

Նոր մանրամասներ` Սերգո Կարապետյան–Սերժ Սարգսյան առերեսումից. «Հրապարակ»
Սերժ Սարգսյանը, Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովն այս տարի չեն հարցաքննվի. «Հրապարակ»
ՀՀԿ–ն հերթական նիստն է անցկացրել, որը վարել է Սերժ Սարգսյանը
թեգերը:
Հայաստան, Էդուարդ Շարմազանով, Մեղադրանք, Նախագահ, Սերժ Սարգսյան

Գլխավոր թեմաներ