00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ հետևանքներ կունենա իրանցի գեներալի սպանությունը Հայաստանի ու տարածաշրջանի համար

© AP PhotoГенерал Касем Сулеймани
Генерал Касем Сулеймани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ Թրամփի` Բաղդադի օդանավակայանը հրթիռակոծելու մասին հրամանն իրականում իմպուլսիվ արձագանք չի եղել, այլ անցյալի փորձի վրա հիմնված հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական կարգադրությամբ Իրաքում իրականացված ռազմական գործողության հետևանքով գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի մահը ՄԵրձավոր Արևելքում նոր լարում է խոստանում։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի համոզմամբ` Իրանը մոտ ապագայում համաչափ պատասխան է տալու։

«Սոլեյմանին Իրանի ամենահայտնի ու ամենապրոֆեսիոնալ բարձրաստիճան գեներալներից մեկն է, և նրա սպանությունը, իհարկե, լուրջ ազդեցություն է ունենալու Իրանի համար։ Այս առումով, իհարկե, իրանական կողմից պատասխան լինելու է, և այն լինելու է համաչափ։ Դա բերելու է լրացուցիչ լարման, լրացուցիչ էսկալացիայի Իրանի տարածքում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` անմիջապես Իրանի տարածքում ռազմական գործողություններ հազիվ թե ծավալվեն։ Ըստ Սարգսյանի` առավել հնարավոր են պրոքսի պատերազմներ հարևան երկրների կամ Իրանի ու ԱՄՆ–ի ազդեցության տակ գտնվող տարածքներում` Սիրիայում, Լիբանանում, Իրաքում ու այլ երկրներում։

Генерал Касем Сулеймани - Sputnik Արմենիա
Իրանն ԱՄՆ-ին դաժան վրեժ է խոստանում Բաղդադում սպանված իրանցի գեներալի համար

Հայաստանի համար այս հակամարտությունը, Սարգսյանի դիտարկմամբ, առաջին հերթին կարող է տնտեսական հետևանքներ ունենալ, եթե ԱՄՆ–ն որոշի խստացնել Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները։

Փորձագետը չի բացառում նաև, որ ԱՄՆ–ն կարող է լրացուցիչ ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ` պարտադրելով հրաժարվել Իրանի հետ առևտրատնտեսական համագործակցությունից։

Իսկ Սիրիայում ու Լիբանանում ԱՄՆ–ԻԻՀ բախումները կարող են ուղղակիորեն ազդել այդ երկրներում հայկական սփյուռքի վրա։

Հիշեցնենք` այսօր` հունվարի 3-ին, ամերիկյան ուժերը հրթիռակոծության են ենթարկել Իրաքի մայրաքաղաքի օդանավակայանի տարածքը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հարվածներն ուղղված են եղել մի քանի թիրախի, որոնց թվում են եղել նաև օդանավակայանի կողքով անցնող ավտոմեքենաները։

Դրանցից մեկում գտնվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, ԻԻՀ գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, որը մահացել է։

Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ` Դոնալդ Թրամփն այս կերպ փորձում է խուսափել Հիլարի Քլինթոնին բաժին հասած ճակատագրից։ Նրա խոսքով` 2016թ–ի նախագահական ընտրություններում Քլինթոնի պարտության հիմնական պատճառը 2012թ–ին Լիբանանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակումն էր, որի հետևանքով զոհվել էին 4 ամերիկացի, այդ թվում` դեսպանը։ Քլինթոնն այդ ժամանակ զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի աթոռը։

Фрагмент автомобиля, в котором погиб иранский генерал Касем Сулеймани - Sputnik Արմենիա
Որտեղ է սպանվել իրանցի գեներալը. համացանցում լուսանկարներ են հայտնվել

Թրամփը շատ լավ հիշում է, որ 2012թ–ի հոկտեմբերին ԱՄՆ Պետքարտուղարությունն ավելի քան 12 ժամ քննարկում ու չէր կարողանում որոշում կայացնել Լիբանան լրացուցիչ զորք ուղարկից, թե ոչ` իրենց դիվանագիտական ներկայացուցչության պաշտպանության համար։ «Եվ սա, իհարկե, Քլինթոնի համար բացասական հետևանքների բերեց, ու նա պարտվեց նախագահական ընտրություններում»,– ասաց Սարգսյանը։

Այս փորձն աչքի առաջ ունենալով, ըստ Սարգսյանի, Թրամփը որոշել է շատ ավելի կոշտ դիրքորոշում դրսևորել Իրանի նկատմամբ։

«Այնպես որ Թրամփի այս հրամանն իրականում իմպուլսիվ ֆոնի վրա չէ, ինչպես այսօր կարծում է ողջ աշխարհը»,– ասաց Սարգսյանը։

Նշենք, որ Բաղդադում կատարված ռազմական գործողության վերաբերյալ Պենտագոնը պաշտոնապես հայտարարել է, որ այն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական կարգադրությամբ` «արտերկրում ԱՄՆ անձնակազմի պաշտպանության նպատակով»։

Հակառակ Սուրեն Սարգսյանի տեսակետի` Իրանի խորհրդարանի անվտանգության ու արտաքին քաղաքական հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ, պատգամավոր Հեշմաթուլլա Ֆալահաթփիշեն Sputnik Իրանի հետ զրույցում Դոնալդ Թրամփի քայլն անմիտ է որակել։

«Ամեն դեպքում Թրամը մեծ հիմարություն է արել` սպանելով իսլամական աշխարհի ամենահեղինակավոր առաջնորդներից մեկին։ ԱՄՆ նախագահի ու նրա նմանների գործողություններն ուղղակիորեն վնասում են ԱՄՆ–ի շահերն իսլամական աշխարհում»,– ասել է իրանցի խորհրդարանականը` հավելելով, որ գեներալի կողմնակիցները սփռված են ամբողջ իսլամական աշխարհով մեկ, ու նրանք վրեժ են լուծելու։

Պատգամավորը չի բացառել, որ ԱՄՆ–ի այս քայլը երկրի անվտանգության խորհրդում կարող է գնահատվել որպես Իրանի դեմ պատերազմի սկիզբ։

Հիշեցնենք` դեկտեմբերի 29-ին ԱՄՆ օդուժը Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություններ էր իրականացրել, որոնց հետևանքով սպանվել էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առնվազն 25 անդամներ։

Դեկտեմբերի 31-ին հազարավոր զայրացած իրաքցիներ հարձակվել էին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա, ջարդել դեսպանատան դարպասն ու ներխուժել համալիր: Հնչել էին կրակոցներ:

Իրաքի ոստիկանները ստիպված էին եղել արցունքաբեր գազ կիրառել: ԱՄՆ դեսպանատան աշխատողներին տարհանել էին դեսպանատան համալիրից և տեղափոխել այլ ապահով վայր:

Լրահոս
0