01:27 01 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1025)
241 0 0

Հայաստանի Հանրապետության վարչապետը վստահեցնում է, որ անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տրված են։ Նրա խորհուրդը վերաբերում է խուճախ ստեղծողներին

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում կան ինստիտուտներ, որոնք ի վիճակի են հետևել իրավիճակին, վերլուծել զարգացումները, անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից բխող քայլեր։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տրված են: Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ քաղաքացին և մեր երկրում գտնվող մեծաթիվ զբոսաշրջիկներն ապրում են բնականոն կյանքով:Իսկ տնայնագործ գեոպոլիտիկներին, ովքեր ուզում են խուճապ տարածել, մի խորհուրդ կտամ՝ հանգիստ նստեք տեղներդ»,– գրել է նա:

Այսօր առավոտից Facebook–ում բազմաթիվ օգտատերեր գրում են, որ Հայաստանի իշխանությունն անտարբեր է տարածաշրջանում կատարվող իրադարձությունների հարցում։ Նմանատիպ մեկնաբանություններ էին հնչել նաև Փաշինյանի հրապարակած լուսանկարի տակ, որում նրա կինն ու դուստրը «բլինչիկ» էի պատրաստում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր` հունվարի 3-ին, ամերիկյան ուժերը հրթիռակոծել են Իրաքի մայրաքաղաքի օդանավակայանի տարածքը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հարվածներն ուղղված են եղել մի քանի թիրախի, որոնց թվում են եղել նաև օդանավակայանի կողքով անցնող ավտոմեքենաները։ Դրանցից մեկում գտնվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, ԻԻՀ գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, որը մահացել է։

Պենտագոնը պաշտոնապես հայտարարել է, որ այդ ռազմական գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ` «արտերկրում ԱՄՆ անձնակազմի պաշտպանության նպատակով»։

Իրանն արդեն դաժան վրեժ է խոստացել ԱՄՆ–ին։ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, Twitter–ում մեկնաբանելով Իրաքում ԱՄՆ գործողությունը, այն անվանել է ԱՄՆ-ի կողմից «միջազգային ահաբեկչական ակտ» և «հիմար էսկալացիա»:

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1025)

Ըստ թեմայի

Իրանն ԱՄՆ-ին դաժան վրեժ է խոստանում Բաղդադում սպանված իրանցի գեներալի համար
Որտեղ է սպանվել իրանցի գեներալը. համացանցում լուսանկարներ են հայտնվել
Ինչ հետևանքներ կունենա իրանցի գեներալի սպանությունը Հայաստանի ու տարածաշրջանի համար
թեգերը:
Ղասեմ Սոլեյմանի, Նիկոլ Փաշինյան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ