16:29 27 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.87
  • GBP626.79
  • EUR528.43
  • RUB7.75
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
18 0 0

Արտգործնախարարը հուսով է, որ միայն խաղաղ ու բանակցային ճանապարհով հնարավոր կլինի կայունացնել վիճակը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Իրան–ԱՄՆ հարաբերություններին` նշելով, որ Հայաստանին անհանգստացնում է տարածաշրջանի կայունության խափանումը։ Նրա խոսքով` հայկական կողմն ամեն ինչ անում է, որ պատրաստ լինի իրավիճակի ցանկացած լուծման։

«Տարածաշրջանի իրավիճակն իր ազդեցությունն ունի մեր և տարածաշրջանի անվտանգության հարցում։ Ուստի մենք աշխատում ենք երկու երկրների մեր գործընկերների հետ իրավիճակի կայունացման համար»,–ասաց Մնացականյանը։

Նախարարը հուսով է, որ միայն խաղաղ ու բանակցային ճանապարհով հնարավոր կլինի կայունացնել վիճակն ու խուսափել այնպիսի զարգացումներից, որոնք էսկալացիայի կհանգեցնեն։

Հիշեցնենք` հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ԱՄՆ–ն Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջակայքում գործողություններ էր իրականացրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար 62-ամյա գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի դեմ, և այդ գործողությունների հետևանքով նրանք երկուսն էլ մահացել էին։

Դրանից հետո ԱՄՆ-Իրան հարաբերությունները լարվել էին։ Իրանը հունվարի 7-ի լույս 8-ի գիշերը հրթիռակոծել էր Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազան և ավիաբազան։ ԱՄՆ–ն պատժամիջոցներ էր ընդունել իրանցի ութ պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են ամերիկյան բազաներին հասցված հարվածների համար։

«Ուզում ենք զրկել ռեժիմը ռեսուրսներից». Պոմպեոն Իրանին սպառնացել է նոր պատժամիջոցներով

Ըստ թեմայի

Իրանի դեմ նոր պատժամիջոցները կվանե՞ն Թեհրանի գործընկերներին
Ոսկանյան. «Տարածաշրջանի ցանկացած իրավիճակի համար Հայաստանը պետք է ունենա համարժեք սցենար»
Նոր հարվածներ. ո՞վ է փորձում ԱՄՆ–ին դուրս մղել Մերձավոր Արևելքից
թեգերը:
ԱՄՆ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Զոհրաբ Մնացականյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ