23:31 11 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.32
  • GBP635.72
  • EUR572.14
  • RUB6.66
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
319 0 0

Բացառվում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը համագործակցի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը որևէ մտահոգություն չունի, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կարող է մտնել քաղաքականություն։ Ծառուկյանը նման կարծիք հայտնեց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում` պատասխանելով հարցին, թե իրեն չի՞ մտահոգում, որ Վանեցյանը կարող է խլել նրա ձայները։

«Խլելը ո՞նց է... Այսինքն` կարող է գա, Ծառուկյանի ձեռքից բա՞ն վերցնի։ Նա պետք է աշխատի, հետո ընտրությունների ժամանակ ժողովուրդն ում կցանկանա, նրան էլ կընտրի»,–ասաց Ծառուկյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է ԲՀԿ–ն համագործակցի Վանեցյանի հետ, Ծառուկյանը պատասխանեց, թե` բացառվում է։ Նրա խոսքով` համագործակցություն չի եղել, չի էլ կարող լինել, ինչի մասին ասել է նաև Վանեցյանը։  

Ինչն է գազի գնի հնարավոր թանկացման պատճառը. փոխվարչապետը որոշ տեղեկություններ է հայտնել

Հիշեցնենք, որ երբ մամուլում լուրեր տարածվեցին Ծառուկյան–Վանեցյան համագործակցության մասին, Վանեցյանը հերքել էր այն։ Նա նշել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամագրվելու վերաբերյալ խոսակցություն չի էլ եղել։

Ըստ թեմայի

Ինչ է քննարկվել «Իմ քայլի» փակ նիստում. Իգիթյանը խոսել է նաև Վանեցյանի մասին
Վանեցյանի ակտիվությունն ու բարեփոխումներն ԱԱԾ–ում. ինչո՞ւ իշխանությունը պետք է շտապի
«Ոչ մի հարց չպետք է մնա»․ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը` Կուտոյանի մահվան մասին
թեգերը:
Ընտրություններ, ընդդիմություն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Գագիկ Ծառուկյան, Արթուր Վանեցյան

Գլխավոր թեմաներ