07:57 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (329)
55 0 0

Ադրբեջանում նախանշված ընտրությունները հայկական կողմի համար որևէ խոչընդոտ չեն ներկայացնում։ ՀՀ ԱԳ նախարարի խոսքով` Հայաստանի դիրքորոշումն Արցախի հարցում անփոփոխ է` անկախ հակառակորդ երկրի քաղաքական գործընթացներից։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Մենք Ադրբեջանի հետ բանակցում ենք մեր դիրքորոշումների շրջանակներում` անկախ նրանից, թե ով է ներկայացնում ադրբեջանական կողմը։

«Իհարկե, ընտրությունները հանգամանք են, և դա մենք նկատի ենք առնում։ Բայց շեշտում ենք, որ բանակցություններն անհրաժեշտ գործառույթ են, անհրաժեշտ գործընթաց են, ու մենք բանակցություններից խուսափելու որևէ նպատակ չունենք։ Եթե մյուս կողմը գտնում է, որ այդ կարողությունն ունի, և դա չի անդրադառնում ընտրական գործընթացների վրա, մենք առավել ևս այդ խնդիրը չունենք, ու պատրաստ ենք ընդգրկվել բանակցությունների մեջ ցանկացած պահի»,– ասաց Մնացականյանը։

Հիշեցնենք` արտահերթ խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում նախանշված են 2020 թվականի փետրվարի 9-ին: Այդ մասին հրամանագիրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել էր 2019թ–ի դեկտեմբերի 5-ին։

Հայտնի է Արցախի նախագահի ու Ազգային ժողովի ընտրությունների օրը

Ադրբեջանի խորհրդարանը ինքնալուծարվել էր դեկտեմբերի 2-ին ձայների բացարձակ մեծամասնությամբ։ Կողմ էր քվեարկել 99 պատգամավոր, ձեռնպահ` 1, դեմ` 1։

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (329)

Ըստ թեմայի

Զոհրաբ Մնացականյանն ու Կոնստանտին Կոսաչևը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության հարցը
Ռուսաստանի դեսպանը նշել է ղարաբաղյան հարցում Մոսկվայի առաջնահերթությունները
Առաջընթաց կա «փոքր քայլերի» հարցում. ՌԴ ԱԳՆ–ն` ղարաբաղյան կարգավորման մասին
թեգերը:
Արցախ, Լեռնային Ղարաբաղ, Ղարաբաղյան հակամարտություն, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, ԱԺ, Զոհրաբ Մնացականյան

Գլխավոր թեմաներ