05:27 31 մարտի 2020
Ուղիղ եթեր
  • USD500.80
  • GBP620.19
  • EUR554.34
  • RUB6.30
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
56 0 0

Աննա Նաղդալյանի խոսքով` որևէ պարագայում հայ ժողովրդի որևէ հատվածի անվտանգության պատասխանատվությունը չի կարող վստահվել ադրբեջանական իշխանություններին:

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի համար ակնհայտ է, որ Արցախը որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և Արցախի ժողովուրդը չի կարող մնալ առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի։ Նաղդալյանը նման կարծիք է հայտնել` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Ադրբեջանի ԱԳ նախարարության և նախագահի օգնականի նյարդային արձագանքները Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի համատեքստում ՀՀ–ում անցկացված միջոցառումների առնչությամբ։

«Ադրբեջանական կողմը բանեցնում է բոլոր ոճրագործներին բնորոշ գործելակերպ՝ զոհերին մեղադրելով ոճրագործության մեջ և ժխտելով խաղաղ պայմաններում անզեն մարդկանց հրապարակային և համակարգված ոչնչացման իր պատասխանատվությունը»,–ասել է Նաղդալյանը։

Նրա խոսքով` այս տարի ևս Ադրբեջանի իշխանությունների շարունակեցին ուղղակի կամ անուղղակի կերպով Բաքվում 30 տարի առաջ իրականացված հակահայկական ջարդերի կազմակերպիչների և այդ ջարդերն իրականացնողների գործողությունների արդարացումը: Ավելին, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից անօգնական մարդկանց հանդեպ հաշվեհարդար տեսած ջարդարարները հերոսացվեցին` որպես «շահիդներ», իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրեց հայերին Սումագյիթյան եղեռնագործության իրականացման մեջ:

Սա, ըստ Նաղդալյանի, ևս մեկ անգամ աներկբա ընդգծում է, որ որևէ պարագայում հայ ժողովրդի որևէ հատվածի անվտանգության պատասխանատվությունը չի կարող վստահվել ադրբեջանական իշխանություններին:

«Մարդկության դեմ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն». Արմեն Սարգսյան

Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշնյանը Բաքվի ջարդերի մասին խոսելիս աբսուրդ գնահատականներ է հնչեցրել։ Հաջիևի խոսքով` իրենց «շահիդներին» Փաշինյանը որակել է որպես ոճրագործներ։

Ըստ թեմայի

Սումգայիթի ջարդերն ատելության և քսենոֆոբիայի շարունակական դրսևորումն են. ԱԳՆ
Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին. «Ռոսիա-24»–ն անդրադարձել է 31-ամյա վաղեմության դեպքերին
Բաքվի և Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով կատարվել է հոգեհանգստյան կարգ
թեգերը:
Ցեղասպանություն, Ադրբեջան, Բաքու, Աննա Նաղդալյան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Հայաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ

Գլխավոր թեմաներ