03:38 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (104)
105 0 0

Իշխանական խմբակցության անդամները գիտեն` որն է Սահմանադրական դատարանը խնդիրը, և նրանք համոզված են, որ ՍԴ նախագահն իր հայտարարություններով իրեն անհամատեղելի է դարձնում իր զբաղեցրած պաշտոնին։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Սահմանադրությունը 2015թ–ի սահմանադրական փոփոխություններից հետո լիարժեք չի գործում։

«ՍԴ–ի այն անցումային դրույթները, որոնք պետք է սահմանադրական նախկին ռեժիմից ներկա ռեժիմի լիարժեք անցում ապահովեին, այս պահին արված չեն։ Վստահության ճգնաժամից բացի, սա է Սահմանադրական դատարանի հետ կապված խնդիրը»,- ասաց Մակունցը։

Խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ հավելեց, որ Հրայր Թովմասյանն այսօր խոսում է քաղաքական ընդդիմախոսի բառապաշարով և դրանով ինքն իրեն անհամատեղելի դարձնում իր զբաղեցրած պաշտոնին։

«Նա քաղաքական գործչի դիրքերից է հանդես գալիս, ոչ թե ՍԴ նախագահի»,– ասաց նա։

Որպես օրինակ Լիլիթ Մակունցը հիշեցրեց Հրայր Թովմասյանի` 168.am–ին տված հարցազրույցում Արցախին վերաբերող հատվածը։

«Երբ ՍԴ նախագահը խոսում է Արցախի հիմնախնդրից, սա ի՞նչ է, եթե ոչ քաղաքական խոսք»,– ասաց նա։

ՍԴ նախագահի` ՀՀ վարչապետին տված գրիչին վերաբերող հարցին «Իմ քայլի» անդամները հրաժարվեցին պատասխանել` նշելով, որ այդ մասին իրենք տեսակետ հայտնել են։ Այն է` գրիչն ընդամենը սիմվոլիկա է։

Հիշեցնենք` հունվարի 25-ին Կապանում կազմակերպված ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մասին և ասել, որ 2018թ.–ի մայիսից նա իր ծառայություններն է առաջարկել վարչապետին։

Թովմասյանն արձագանքել էր վարչապետի հայտարարությանը ՝ սպառնալով զրպարտության համար դատի տալ, եթե Փաշինյանը 20 օրվա ընթացքում ապացույցներ չներկայացնի կամ չհերքի ասածը: Փաշինյանը խոստացել էր ապացույցներ հրապարակել և խնդրել, որ իրեն չմեղադրեն անհամաչափ ուժեղ հակահարված տալու համար:

Հաջորդ օրը վարչապետը հրապարակել էր մի գրիչի լուսանկարը` նշելով, որ գրենական պիտույքը Հրայր Թովմասյանինն է, իր մոտ է հայտնվել 2018թ–ի մայիսին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ. ՍԴ ղեկավարը գրիչը տվել է ու հրաժարվել է հետ վերցնել։

Դրանից հետո համացանցում սկսեց տարածվել գրիչը Փաշինյանին տալու կադրերը, որոնցում երևում է` ինչպես է վարչապետն ինչ–որ բան փնտրում, ու Թովմասյանը նրան է մեկնում իր գրիչը։ Ընդ որում` այդ ընթացքում երկուսն էլ ժպտում են և ինչ–որ բան խոսում։

Այդ կադրերից դժվար է եզրակացնել, որ նրանց հարաբերություններում լարվածություն կա։

Նշենք, որ Հրայր Թովմասյանը փաստաբաններին խնդրել է հայցադիմում պատրաստել Փաշինյանի դեմ։

«Սատանան մանրուքների մեջ է». Փաշինյանը կրկին խոսեց Հրայր Թովմասյանի գրիչից

Հիշեցնենք նաև, որ Հրայր Թովմասյանը երեկ հարցազրույց է տվել 168.am–ին և ասել. «ՍԴ-ն արգելակման վերջին համակարգն է: Սա ընդամենը Հրայր Թովմասյանի լինել-չլինելու խնդիր չէ, եթե սա լիներ իմ լինել-չլինելու խնդիրը, վստահեցնում եմ՝ շատ վաղուց այդ պաշտոնը թողած կլինեի: Ինձ համար սա սահմանագիծ է, մեր սահմանի՝ ինձ վստահված տարածքն է ՍԴ-ն: Մեկ քայլ հետ գնալը, ընկճվելը, ճնշվելը դավաճանության են հավասար։ Այսօր մեր սահմանին ինձ վստահված տարածքն է ՍԴ-ն»:

Թովմասանի խոսքով` իր համար այդ սահմանին կանգնելը նույն հոգեբանական վիճակն է, ինչ-որ այսօր հայ-ադրբեջանական սահմանին կանգնած մեր զինվորը։

թեմա:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (104)

Ըստ թեմայի

Սուրենյանց. «Գրիչը չի կարող ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամում քաղաքական փաստարկ լինել»
Քանի դեռ ՍԴ–ում ճգնաժամը հաղթահարված չէ, շարունակելու են քայլեր ձեռնարկվել. ԱԽ քարտուղար
ՀՔԾ-ն սկսել է գաղտնալսել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի զանգերը. ԶԼՄ
թեգերը:
Սահմանադրական դատարան, Հրայր Թովմասյան, Վահագն Հովակիմյան, Լիլիթ Մակունց, «Իմ քայլը» խմբակցություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ