08:01 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
55 0 0

«Լուսավոր Հայաստանի» նախագահը զարմացած է` ինչու է իշխանությունը Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին քարոզարշավ անելու հնարավորություն տալիս։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ արտահերթ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հիշեցրեց ԱԺ–ի իշխող խմբակցությունն արդեն 3-րդ անգամ է հետ վերցնում ՍԴ նախագահի պաշտոնանկությանը վերաբերող օրինագծերի փաթեթը։

«Դե պատկերացրեք` այդ փաթեթը ինչքան թերի է, որ ինչքան շտկում են, այդքան շտկելու տեղ կա։ Բայց այդ փաթեթը ինչքան էլ շտկեն, այն չի կարող շտկվել, որովհետև դրա էությունն է հակասահմանադրական ու պրոբլեմատիկ»,– ասաց նա։

Մարուքյանը կարծիք հայտնեց, որ եթե անգամ նիստը կայանար ու օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեր, միևնույնն է, տապալվելու էր։

«Նրանք միայն առաջին ընթերցման նախագծեր էին ներկայացրել, երկրորդ ընթերցման փաթեթ ներկայցված չէր։ Ինչո՞ւ։ Որ առաջին ընթերցումից հետո տապալեին այդ նախագիծը, որ այն գնար հանրաքվեի»,– ասաց Մարուքյանը։

Այս տարբերակով, ըստ Մարուքյանի, իշխանությունը փորձում է շրջանցել ՍԴ–ի եզրակացության իրավական պահանջը` սահմանադրական օրենքներում փոփոխություններ անելու դեպքում ու հարցը լուծել հանրաքվեով։

«Ինչո՞ւ եք ուզում քարոզարշավ անել։ Ինչո՞ւ եք Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին քարոզարշավ անելու հնարավորություն տալիս։ Ինչո՞ւ եք նրանց հնարավորություն տալիս, որ բանտերից ու ազատության մեջ դառնան քաղաքական քարոզիչներ` օրենքի շրջանակներում բոլոր հնարավորություններով։ Այս իշխանությունն անդադար ինքն իր ոտքին կրակելով է զբաղված»,– ասաց Մարուքյանը։

Հիշեցնենք` ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր 2 հարց` «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը և «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը»։

Վերջինով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ` մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:

Խախտել Սահմանադրությունը Թովմասյանից ազատվելու համար. ո՞ր իշխանության մեղքն է ավելի ծանր

Նույն հոդվածը նախատեսում է նաև նրանց թափուր մնացած տեղերի լրացման կարգը։ Նոր թեկնածուներին պետք է առաջադրեն հաջորդաբար` կառավարությունը, հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը:

«Սույն փոփոխություններով հոդվածի 1-ին մասի հիման վրա առաջացած թափուր տեղերը համալրելու ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն և ուժի մեջ մտնեն մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը»,–նշված էր նախագծում։

Նախագիծն ընդունվելու դեպքում փոփոխություններն ուժի մեջ պետք է մտնեին պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ընդ որում, օրակարգի մնացած նախագծերով առաջարկվում էր, որ ընդունվելու դեպքում նոր դրույթն օրենքի ուժ ստանա առանց ՀՀ նախագահի ստորագրության ու առանց ՀՀ ՍԴ կողմից Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու, քանի որ առաջարկվող փոփոխությունները հենց այդ կարգավորումն էին նախատեսում։

Արտահերթ նիստի առաջին րոպեներին, սակայն, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը հետ է կանչել իր երկու նախագծերը` ըստ երևույթին, ինչ–որ տեխնիկական խնդիրների պատճառով»։

Նա նաև հայտնեց, որ իշխող խմբակցությունն այսօր կրկին միջնորդել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար։

ԱԺ արտահերթ նիստի ժամը կորոշվի ԱԺ Խորհրդի նիստում։ Հայտնի է միայն, որ այն նախատեսվում է գումարել այսօր։

Կարող է ձևավորվել նոր Սահմանադրական դատարան. նախարարը չի բացառում

Ըստ թեմայի

Հրայր Թովմասյանը չի կարող ՍԴ նախագահ լինել. Փաշինյան
ԱԺ արտահերթ նիստը չի կայանա. մեկ այլ արտահերթ նիստ է լինելու
«Սա մարտավարություն է». ինչու է «Իմ քայլը» հետ կանչել ԱԺ արտահերթ նիստի նախագծերը
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, Էդմոն Մարուքյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ