22:39 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
115 0 0

Կուսակիցները չմերժեցին Նիկոլ Փաշինյանի տարիներ առաջ ներկայացրած նախագիծն ԱԺ նիստի օրակարգում ընդգրկելու` ընդդիմության առաջարկը։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր ԱԺ–ի հերթական նիստում ներկայացրել է մի օրինագիծ, որը դեռ նախորդ իշխանությունների օրոք ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանն ու մերժում ստացել։

Այս մասին, օրինագիծը ներկայացնելիս, հիշեցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

«Վերջին անգամ այս նախագիծն այս ամբիոնից հնչեցրել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և մերժվել է իշխանության կողմից»,– ասաց նա։

Նախագիծը վերաբերում է ձերբակալված ու կալանավոր անձանց պատգամավորների այցելությունների իրավունքին։ Այս իրավունքն օրենքում ամրագրված է, բայց Տարոն Սիմոնյանի խոսքով, դրանով կարգավորումն ավարտվում է, և գործնականում պատգամավորը կարողանում է մուտք գործել, բայց իրավունք չի ունենում շփվել կամ խոսել անազատության մեջ գտնվող անձի հետ։

Ներկայացված օրինագիծը նախատեսում է ամրագրել պատգամավորի նաև այդ իրավունքը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ պատգամավորները բողոքի ակցիաների ժամանակ բազմիցս փորձել են հանդիպել ձերբակալված կամ բերման ենթարկված անձանց հետո, բայց իրենց այդ իրավունքը ոտնահարվել է։

Ցմահ դատապարտվածներին վաղաժամ ազատելու մասով դրական առաջընթաց կա Հայաստանում. Իշխանյան

«Մեզ ասել են` այո՛, կարող եք մտնել շենք, կարող եք ՔԿՀ պետի առանձնասենյակում թեյ խմել։ Բայց կալանավորին հանդիպել չեք կարող, որովհետև քննչական գործողություններ են կատարվում։ Սա անընդունելի է»,– ասաց նա` հորդորելով «կողմ» քվեարկել նախագծին։

ՔԿՀ-ներում աշխատավարձերը բարձրացրել են. նախարարը` թափուր հաստիքների մասին

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ հայտնեց, որ հանձնաժողովում նախագծի քննարկման ժամանակ առաջարկվել է պատգամավորի տեսակցության իրավունքն ամրագրել ոչ թե առաջարկվող` «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքով», այլ իրավական ակտերի շրջանակներում։

Այդուհանդերձ, նախագիծը որոշվեց ընդունել նիստի օրակարգ և քննարկել։

Ըստ թեմայի

«Այս օրերին ԱԺ-ում անկազմակերպ և խուճապային իրավիճակ էր». Սամսոնյան
«Սպառնալիքներ եմ ստանում». Էդմոն Մարուքյանն ահազանգում է
«Իմ քայլը» խախտել է մի շարք օրենքներ. Անի Սամսոնյանը` ՍԴ փոփոխությունների նախագծի մասին
թեգերը:
Քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ), կալանավոր, Նիկոլ Փաշինյան, Պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, ԱԺ

Գլխավոր թեմաներ