04:56 29 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.60
  • GBP617.68
  • EUR528.57
  • RUB7.09
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
17901

Զոհրաբյանի խոսքով` ԲՀԿ–ն միշտ կողմ է եղել ուղիղ ժողովրդավարության այնպիսի գործընթացի, ինչպիսին հանրաքվեն է, բայց չեն կարող մասնակցություն ունենալ իրավական առումով խոցելի այս գործընթացին։

ԵՐԵՎԱՆ, 14 Փետրվար — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։ ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստից հետո լուրը լրագրողներին փոխանցեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«ԲՀԿ–ն միշտ կողմ է եղել ուղիղ ժողովրդավարության այնպիսի գործընթացի, ինչպիսին հանրաքվեն է, բայց մենք չենք կարող մասնակցություն ունենալ իրավական առումով խոցելի այս գործընթացին»,–ասաց Զոհրաբյանը` հավելելով, որ ԲՀԿ-ն չի կարող միանալ հակաիրավական այս գործընթացին։

Նրա խոսքով` ի սկզբանե այս գործընթացները գնացին ոչ իրավական ճանապարհով։ «Ասացինք, որ պատրաստ ենք աշխատել խորհրդարանական մեծամասնության հետ այս գործընթացն իրավական դաշտ բերելու համար, սակայն մեր գործընկերները նշեցին, որ սա իրենց համար իրավական հարց չէ, այլ քաղաքական։ Քննարկումների բովանդակությունից հայտնի դարձավ, որ խնդիրը կրկին «սև-սպիտակի» դաշտում է, ինչը մեզ համար ի սկզբանե եղել է անընդունելի»,–նշեց Զոհրաբյանը։

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին չմասնակցելու մասին արդեն հայտարարել են նաև ՀՀԿ–ն և ՀՅԴ–ն։

«Քաղաքական շահը թույլ չի տալիս համախմբվել մեկ տանիքի տակ». Քեռյանը` «ոչ»–ի շտաբի մասին

Հիշեցնենք` ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

Որքան արժե Թովմասյանի հրաժարականը. հանրաքվեի ծախսերը հաշվարկվում են

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9–ին ստորագրեց նախագիծը։ Հանրաքվեն կանցկացվի ապրիլի 5–ին։

Ըստ թեմայի

Սուրեն Պապիկյանը պարզաբանել է իր դատվածության մասին լուրերը. տեսանյութ
Փաշինյանը վստահեցնում է, որ սահմանադրական հանրաքվեն կզարգացնի տնտեսությունն ու տուրիզմը
Հակոբյան. «Չի բացառվում, որ «ոչ»–ի համար ձևավորվի ընդհանուր ընդդիմադիր պլատֆորմ»
Հայաստանի ներկայիս կոռումպացված պաշտոնյաները նախորդներից վտանգավոր են. Փաշինյան
թեգերը:
հանրաքվե, Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, Գագիկ Ծառուկյան, Նաիրա Զոհրաբյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ)

Գլխավոր թեմաներ