16:32 15 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.50
  • GBP610.52
  • EUR553.64
  • RUB6.83
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
62 0 0

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպել է Մոլդովայի նախագահին ու խոսել Մոլդովա այցելելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ և հայտնել, որ ծրագրում է այս տարի պաշտոնական այցով մեկնել Մոլդովա։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Ծրագրում եմ այս տարի պաշտոնական այց կատարել Մոլդովա և վերջերս էլ Ալմաթիում հանդիպում ունեցա Մոլդովայի վարչապետի հետ։ Մենք պայմանավորվեցինք, որ մինչև այցը կաշխատենք այցի օրակարգի վրա, որպեսզի այն հնարավորինս արդյունավետ լինի։ Կարծում եմ՝ ընդհանուր շատ հետաքրքրություններ կան թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով։ Մենք լավ համագործակցում ենք, բայց, այնուամենայնիվ, գլխավոր հարցը տնտեսական կապերի ակտիվացումն է»,– ասել է նա։

Հանդիպման ընթացքում Փաշինյանն ու Դոդոնն անդրադարձել են հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերին և նշել, որ նիստում կնախապատրաստվեն այն փաստաթղթերը, որոնք կքննարկվեն վարչապետի՝ Մոլդովա կատարելիք պաշտոնական այցի ժամանակ։ Այցը նախատեսվում է այս տարվա առաջին կիսամյակում։

Իմ ընկեր Թրյուդոն. Փաշինյանը սելֆի է արել Կանադայի վարչապետի հետ

ՀՀ վարչապետը փետրվարի 13-ին ԳԴՀ է մեկնել աշխատանքային այցով։

Բեռլինում նա արդեն հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի և Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Փետրվարի 14-ին վարչապետը մեկնել է Մյունխեն` անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու: Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ համաժողովի շրջանակում Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ է ունենալու:

Վարչապետի հետ Գերմանիա մեկնածների թվում են արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Ըստ թեմայի

Ո՞վ է հոգացել Նիկոլ Փաշինյանի ու նրա հետ Գերմանիա մեկնածների հյուրանոցային ծախսերը
«Հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակի վրա». Փաշինյան
Փաշինյանն ու Ալիևը Մյունխենում կմասնակցեն ԼՂ հակամարտության քննարկմանը
թեգերը:
Մոլդովա, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ