01:12 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
90 0 0

ՀՅԴ–ն 5 ժամանոց հանդիպում է ունեցել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել է նաև ԼՂ հիմնահարցը։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Մյունխենում կայացած բանավեճը ո՛չ կողմերի շահերից էր բխում, ո՛չ բանակցությունների։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ՀՅԴ «Հայ դատի» և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ։

Փետրվարի 15–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Փաշինյանն ու Ալիևը մասնակցել էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկմանը, որը բաց ձևաչափով էր` ուղիղ հեռարձակմամբ, և ներկաները հնարավորություն ունեին նրանց հարցեր տալու։

«Փաշինյան–Ալիև հանդիպման ժամանակ ավելի շատ հաջողեցին կազմակերպիչները, որոնք ուզում էին այդ ձևաչափով հանդիպում կազմակերպել։ Ես կողմ չեմ այն մոտեցմանը, որ ասում են, թե հանդիպման ժամանակ Փաշինյանն այս մասին չխոսեց, այն մասին չխոսեց։ Խնդիրն այն է, որ դա բանակցություն չէր, այլ սահմանափակ ժամանակով բանավեճ»,–ասաց Մանոյանը։

Նրա խոսքով`գործող իշխանության վարած արտաքին քաղաքականության շուրջ, ինչպես նաև ԼՂ հարցի առումով իրենք ունեն որոշակի տարաձայնություններ, սակայն մեծ հաշվով արտաքին քաղաքականության, պաշտպանության հարցում սակարկություններ չկան։

Մանոյանն, ի դեպ, հայտնեց նաև, որ վերջերս 5 ժամանոց հանդիպում են ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ` խոսելով ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ ԼՂ հիմնահարցի մասին։ Նման հանդիպումները, ըստ Մանոյանի, շարունակական բնույթ են կրելու։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր–Խաչատուրյանի կարծիքով էլ` Ղարաբաղի հարցում բանակցությունների ընդհանուր ուղու մեջ կա շարունակական գործընթաց, և այնպես չէ, որ բեկումնային նորություններ են մտցված։

Փաշինյանի ու Ալիևի «մենամարտի» դրական և բացասական կողմերը

Ինչ վերաբերում է ՀՅԴ–ի մոտեցումներին և տարաձայնություններին, ապա մոտեցումների տարբերություններ, իհարկե, կարող են լինել, բայց դրանք էական չեն։

«ԼՂ հարցում մեր կեցվածքն այն է, որ ինչ լուծում էլ լինի, որևէ զիջումներ չպետք է լինեն»,–ասաց նա։

Նշենք, որ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների` այսօր մեկնարկած խորհրդաժողովը կշարունակի նաև Արցախում։ Խորհրդաժողովի ավարտին կորոշվի ՀՅԴ առաջիկա տարիներին գերակայությունները և այդ ուղղությամբ տարվելիք աշխատանքները։

Ղարաբաղյան հարցի նոր բովանդակություն է ձևավորվում. Փաշինյանը բացատրեց՝ ինչի մասին է խոսքը

Ըստ թեմայի

Փաշինյանն Ալիևին տեղը դրեց` հիշեցնելով, թե երբ է Ադրբեջանը հայտնվել քարտեզի վրա
«Պետք է ասվեր, բայց չասվեց». Շարմազանովը` Փաշինյան–Ալիև բանավեճի մասին
թեգերը:
Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան, Կիրո Մանոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ