22:44 07 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
69 0 0

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի համոզմամբ` նոր իշխանության առաջարկած նախագիծը Մարտի 1-ի գործով դատավորներին «պլստալու» հնարավորություն է ընձեռում։ 

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. ԱԺ–ում ՀՀ դատական օրենսգրքի ու հարակից օրենքների նախագծերի փաթեթի խորհրդարանական լսումների ժամանակ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն ասաց, որ ՀՀ նոր իշխանության ներկայացրած` դատական համակարգի բարեփոխումների օրենսդրական փաթեթն անօրինական վճիռներ կայացրած դատավորներին պատասխանատվությունից «պլստալու» հնարավորություն է տալիս։

«Հանրաքվեն մեր քաղաքական ուժի քմահաճույքի համար չենք կազմակերպել». Փամբուխչյան

Խնդիրն, ըստ նրա, օրենքով նախատեսվող կարգապահական վարույթներ հարուցելու համար սահմանված 8 տարվա վաղեմության ժամկետն է։

«Ժամկետ չպիտի դրվի այստեղ, որովհետև վաղվա համար, մյուս օրվա համար, հետո եկողների համար ցանկացած դատավոր պետք է իմանա, որ իր խախտումը երբևէ իշխանափոխության հետ էլ չի կարող ներվել, մարսվել, անցնել»,– ասաց Մանուկյանը` գործող իշխանությանն առաջարկելով զերծ մնալ այդ սահմանափակումից։

«Մեր մոտեցումներն այս հարցում շատ խիստ է։ Սա ձեր հեղափոխության պարտադիր ատրիբուտներից մեկը պետք է լինի։ Բոլոր այն դատավորները, որոնք մեղք են գործել և՛ սեփական երկրի, և՛ միջազգային հանրության, և՛ օրենքի առջև, պետք է պատասխանատվության ենթարկվեն գոնե համակարգից հեռացվելու տարբերակով»,– ասաց Մանուկյանը։ Նա նաև հույս հայտնեց, որ այս հնարավորությունն օրենքում տրվել է չգիտակցված ձևով։

ՀԱԿ փոխնախագահը հայտնեց, որ ՀՀ վարչապետին ու ԱԺ նախագահին է փոխանցել ապօրինի վճիռ կայացրած դատավորների ցուցակը, որոնք, իր բնորոշմամբ` «վարկաբեկել են ՀՀ դատական համակարգը»։

Մանուկյանը չհրապարակեց ցուցակում ներառված դատավորների անունները, բայց նշեց, որ նրանք հիմնականում Մարտի 1-ի գործերով ու Բուզանդի, Արամի փողոցների բնակելի տարածքների օտարման գործերով դատավճիռներ կայացրած դատավորներն են։

«Արդյունքն այն է, որ ՄԻԵԴ–ից գալիս են վճիռներ (գնալով` ավելի շատ), թե այդ ընթացքում որքան ապօրինի վճիռներ են կայացվել, որքան մարդկանց իրավունքներ են ոտնահարվել, և Հայաստանը դեռ շատ երկար այս ամենի հետևանքով ֆինանսական վնասներ է կրելու այդ ապօրինի վճիռների հետ կապված»,– ասաց Մանուկյանը։

Նշենք, որ ԱԺ–ում այսօր առավոտից ընթանում են պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում» թեմայով խորհրդարանական լսումները։

Դատավորները քիչ են, դատարանները` գերծանրաբեռնված. Թաթոյանը` ՀՀ դատական համակարգի մասին

Ըստ թեմայի

Հայաստանի իշխանությունը հանրաքվեի համար դրամահավաք կանցկացնի
«Եթե 7 դատավոր հրաժարական տա հանրաքվեի նախօրեին, 2,7 մլրդ դրամը կփոշիանա». Այվազյան
Կառավարությունը ֆինանսավորեց հանրաքվեն. մոտ 3 ու կես մլրդ դրամի մեծ մասն աշխատավարձերն են
թեգերը:
նախագիծ, ԱԺ, ՀՀ Ազգային ժողով, հանրաքվե, «Թավշյա հեղափոխություն»

Գլխավոր թեմաներ