15:29 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
41 0 0

Սուրեն Պապիկյանը խոսեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի մասին։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ակտիվ քարոզարշավը կսկսվի մարտի 2-ին և կտևի մինչև ապրիլի 3-ը։ Տեղեկությունը այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»–ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը։

Նա նշեց, որ գործադիր իշխանության այն ներկայացուցիչները, որոնք մասնակցում են քարոզարշավին, այդ օրերին արձակուրդ կվերցնեն։

«Քարոզարշավի նպատակն է հանրությանը ցույց տալ այն կարևոր կետերը, որոնք դրդել են գնալ հանրաքվեի»,–նշեց նա։

Պապիկյանն ինքը հիմա արձակուրդի մեջ է։ Հաջորդ շաբաթ նա աշխատանքային այց կունենա Վրաստան, ապա կվերադառնա և կրկին արձակուրդ կվերցնի։ Նախարարը տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես մասնակցելու է քարոզարշավին, անհրաժեշտության դեպքում նա ևս արձակուրդ կվերցնի։

Նախարարը հավելեց, որ քարոզարշավը լինելու է արդար և թափանցիկ։ Նրա խոսքով` ինքն անձամբ երբեք թույլ չի տա քայլեր, որոնք կարող են որևէ կասկած առաջացնել։

«Ամեն ինչ արվում է, որ ունենանք իդեալականին մոտ ընտրացուցակներ». Մնացական Բիչախչյան

Նա նաև հավատացրեց, որ քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրս չի օգտագործվի։

«Թող ոչ ոք չփորձի իշխանությանը «արջի ծառայություն» մատուցել։ Լինի դա քաղաքապետ, մարզպետ, ոստիկանապետ թե «թաղային հեղինակություն»։ Բոլորը հավասար են օրենքի առաջ, և եթե ինչ-որ խախտումներ հայտնաբերվեն, նրանք պատասխանատվության կենթարկվեն»,–նշեց Պապիկյանը։

Փաշինյանը մարտահրավե՞ր է նետում Վենետիկի հանձնաժողովին. փորձագետները բացում են փակագծերը

Նա խնդրեց իրավապահ մարմինների աշխատակիցներին և ԶԼՄ ներկայացուցիչներին ցանկացած նման երևույթի հանդիպելիս տեղեկացնել դրանց մասին համապատասխան կառույցներին։

Հիշեցնենք` ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ է մտել 2018-ի ապրիլի 9-ին։ Դրանից հետո ՍԴ դատավոր են ընտրվել միայն Արմեն Դիլանյանն ու Վահե Գրիգորյանը: ՍԴ մնացած 7 անդամները, այդ թվում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընտրվել են մինչև 2018թ-ի ապրիլի 9-ը:

Հանրաքվեն նշանակված է ապրիլի 5–ին։ Քարոզարշավը կավարտվի ապրիլի 3-ի ժամը 24։00–ին։

Ըստ թեմայի

«Հանրաքվեն մեր քաղաքական ուժի քմահաճույքի համար չենք կազմակերպել». Փամբուխչյան
Ինչպես է Շիրակի մարզը պատրաստվում հանրաքվեին. «այո» և «ոչ» ասողները խնդիրների չեն բախվի
Ո՞ր դատարանն է քննելու հանրաքվեի հարցը. պատասխանում է նախարարը
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, հանրաքվե, Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, Նախարար, Սուրեն Պապիկյան

Գլխավոր թեմաներ