22:35 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
47600

Վարչապետը ուզում է համոզվել, որ ուժային կառույցների ապագա ղեկավարների հետ այլևս տարաձայնություններ չի ունենա:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտ — Sputnik. Հայաստանի վարչապետն ԱԱԾ–ի և Ոստիկանության ղեկավարների պաշտոններում կնշանակի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարներին. Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշել է, թե ովքեր են ղեկավարելու ոստիկանությունը և ազգային անվտանգության ծառայությունը։ Իր որոշումը նա կհրապարակի մարտի 19-ին, երբ լրանա նշանակման վերջնաժամկետը։

«Կարծում եմ` վարչապետին որոշ ժամանակ էր հարկավոր, որպեսզի հասկանա` կարո՞ղ են արդյոք աղմկահարույց պաշտոնաթողություններից հետո նշանակված ժամանակավոր պաշտոնակատարները համապատասխանել մի շարք «ստանդարների»»,–ասաց Հակոբյանը։

Քաղտեխնոլոգի կարծիքով` Փաշինյանը երկար ժամանակ չէր կարողանում կողմնորոշվել, քանի որ այդ պաշտոնների համար մի քանի տարբերակ ուներ։ Նա ցանկանում էր այնպիսի մարդկանց գտնել, որոնց հետ ո՛չ հիմա, ո՛չ ապագայում ոչ մի տարաձայնություն չի ունենա։

Մեկ ամսում 290 անձ է զրկվել մեքենա վարելու իրավունքից. տեսանյութ

Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների աշխատանքին, վերջին վեց ամսում Փաշինյանն այդ մասին հակասական հայտարարություններ է հնչեցրել։ Սկսած համակարգի ներսում խնդիրներից և դիմադրությունից մինչև գոհունակություն նրանց աշխատանքի վերաբերյալ։

«Շատ դեպքերում մի հայտարարությունը բացարձակ տարբերվում էր նախորդից։ Այդ պատճառով շատ բարդ է նրա հնչեցրած գնահատականներով առաջնորդվել»,–ասաց Հակոբյանը։

Հիմա, ամենայն հավանականությամբ, նա վերջնական որոշում է կայացրել։ Եթե ժամանակավոր պաշտոնակատարների հետ լուրջ խնդիրներ լինեին, ապա կադրային փոփոխությունները տեղի կունենային շատ ավելի վաղ։

Այնուամենայնիվ, յուրաքանչյուր կադրային փոփոխություն, հատկապես` կառույցի ղեկավարի, ամբողջ համակարգում լուրջ ցնցումներ է առաջացնում։ Այն էլ այնպիսի կարևոր մարմիններում, ինչպիսիք են ոստիկանությունը և ԱԱԾ–ն։

Ցանկացած ղեկավարի կարևորագույն խնդիրներից է այդպիսի ցնցումները կանխելն ու կայուն գործունեություն ապահովելը։

Իրավապահ մարմինների թերի գործունեությունն անմիջական ազդեցություն ունի ողջ պետական համակարգի վրա։

«Եթե ներկայիս ԺՊ–ների հետ խնդիր լիներ, շատ ավելի տրամաբանական կլիներ նրանց փոխարինել, ասենք, չորս ամիս անց։ Այդքան ժամանակը բավական էր հասկանալու` արդյոք նրանց հետ խնդիրներ կառաջանան, համապատասխանում են քո ստանդարտներին, թե ոչ»,–նշեց Հակոբյանը։

Բերման է ենթարկվել Օշականցի Գևորիկը. տեսանյութ

Հենց այդ պատճառով տրամաբանությունը հուշում է, որ որոշումը կկայացվի հօգուտ ներկայիս պաշտոնյաների։

Նշենք, որ հիմա նշված կառույցները ղեկավարում են ժամանակավոր պաշտոնակատարներ Էդուարդ Մարտիրոսյանը (ԱԱԾ) և Արման Սարգսյանը (Ոստիկանություն)։

Հիշեցնենք, որ իրավապահ համակարգի ամենավերին օղակներում պաշտոնանկություններ եղան 2019–ին. սեպտեմբերի 16-ին Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը, իսկ սեպտեմբերի 18–ին Վալերիյ Օսիպյանն ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից։

Ըստ թեմայի

Օսիպյանը նոր պաշտոն է ստացել
«Ամեն ինչ անլրջացնելն անթույլատրելի է». Արթուր Վանեցյանը նոր գրառում է կատարել
Արթուր Վանեցյանը փակ հանդիպում կունենա թերթերի գլխավոր խմբագրերի հետ
Վանեցյանը քաղաքականության մեջ մեկնարկային առավելություն ունի. Բոզոյանը նշեց` որն է այն
թեգերը:
պաշտոնյա, Վալերի Օսիպյան, Արթուր Վանեցյան, Նիկոլ Փաշինյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Ոստիկանություն, Արման Սարգսյան, Էդուարդ Մարտիրոսյան

Գլխավոր թեմաներ