00:24 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
174 0 0

Ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է հիսուն միլիոն ՀՀ դրամը:

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը։ Դրան կողմ քվերակեցին 99 պատգամավոր, դեմ` 1 և 15–ը ձեռնպահ մնացին:

Օրենքի նախագիծը կարգավորում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի հետ կապված հարաբերությունները։

Մասնավորապես, ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է հիսուն միլիոն ՀՀ դրամը:

Ուսումնասիրության ենթակա են 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռք բերված գույքերը, բայց հիմնականում քննության է ենթարկվելու վերջին տասը տարում ձեռք բերված գույքերի օրինականությունը:

Համաձայն նախագծի՝ գույքի շեմը 25 մլն ՀՀ դրամից վերանայվել է՝ սահմանվելով 50 մլն:

Պարսյան. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքն անատամ է»

Նշենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մարտի 4-ին, ԱԺ-ում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս ասել էր, որ դրա ընդունումից հետո ՀՀ ներկա ու նախկին (1990թ-ից սկսած) պաշտոնյաների` 25 մլն դրամը կամ 50 000 դոլարը գերազանցող գույքը կհամարվի պոտենցիալ ապօրինի ձեռք բերված։

Ուստի պաշտոնյաները ստիպված կլինեն հիմնավորել իրենց ձեռք բերած թանկարժեք գույքի օրինական ծագումը։

Օրենքը ՀՀ շարքային քաղաքացիների նկատմամբ կիրառելի չէ, դրա շահառուները լինելու են բացառապես նախկին ու ներկա պաշտոնյաները։

թեգերը:
Օրենք, Հայաստանի խորհրդարան (ՀՀ ԱԺ), Հայաստան

Գլխավոր թեմաներ