00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատրաստվում եմ ուղիղ նայել նրանց աչքերին և ասել այն, ինչ գիտեմ. Սարգսյանի հայտարարությունը

© Sputnik / Asatur YesayantsТретий президент Армении Серж Саргсян на заседании "апрельской комиссии" в парламенте (16 апреля 2020). Еревaн
Третий президент Армении Серж Саргсян на заседании апрельской комиссии в парламенте (16 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սերժ Սարգսյանը հայտարարությամբ է հանդես եկել։ Նա հայտնել է, որ մի շարք հարցեր ունի ապրիլյան պատերազմի խնդրով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակի և մի շարք այլ թեմաներով։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիորղ քննիչ հանձնաժողովի նիստում պատրաստվում է ուղիղ նայելով հանձնաժողովականների աչքերին` ասել այն, ինչ գիտի ու նաև այն, ինչ մտածում է։ Նա քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելուց առաջ հայտարարությամբ է հանդես եկել։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս պահին ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիորղ քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցում է նաև Սերժ Սարգսյանը։

Третий президент Серж Саргсян покидает здание суда по окончанию заседания по дизельному делу (25 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանի պատասխանից է կախված Սերժ Սարգսյանի` հանձնաժողովի նիստին մասնակցելու որոշումը

«Ապրիլյան պատերազմի հարցը ոչ մի դեպքում չպետք է պառակտի մեր ժողովրդին, թուլացնի մեր միասնությունը և վտանգի մեր պաշտպանունակությունը: Ես, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ ապրիլյան քառօրյայում մեր զինվորներն ու հրամանատարները խիզախությամբ գերազանցեցին արցախյան ազատամարտին մասնակցած իրենց հերոս հայրերին ու պապերին»,–ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով` Ապրիլյանի քառօրյայի ժամանակ հայկական ԶՈՒ–ն, համաձայն տեղական ու արտերկրի որոշ գործընկերների հետախուզական տվյալների, հակառակորդին հասցրեց ավելի կորուստներ, քան մենք ենք ունեցել:

Սարգսյանն ասում է, որ խոր ցավով սգում է մեր նահատակված տղաների մահը և ափսոսանքով փաստում, որ այս ու ցանկացած այլ պատերազմում անհնարին է փրկել բոլորին. հողը արյունով են պահում: Նա նշում է, որ հանուն հայրենիքի նահատակված զինվորների հարազատները մեծագույն հպարտություն պետք է ապրեն իրենց որդիների համար և ոչ մի դեպքում չտրվեն սադրանքների: Ոչ ոք, ըստ Սարգսյանի, իրավունք չունի կեղտոտ կասկածներով պղտորել նրանց մտքերն ու ավելորդ անգամ ցավեցնել նրանց հոգիները, քանի որ առաջին հերթին այդպիսիներին չեն ների գիտակցված մահն ընտրած և անմահացած մեր տղաները:

Սերժ Սարգսյանի խափանման միջոցը վերացնելու բողոքը մերժվել է

«Հայոց բանակի զինվորները հերթական անգամ դաս տվեցին հակառակորդին` պատճառելով ծանր կորուստներ և առժամանակ զսպելով Ադրբեջանի ռազմատենչ ձգտումները: Սակայն գալու է մի օր, երբ Բաքուն նորից նույնն է փորձելու անել, և երբ նրանք գնան այդ քայլին` կրկին անհնարին է լինելու փրկել բոլորին: Պատճառն այն չէ, որ մեր բանակը վատ է կառավարվել: Եթե ցանկանում ենք ոչ մի կորուստ չունենալ, ապա պետք է հրաժարվենք մեր իսկ հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու ազգային նպատակից»,–ասել է երրորդ նախագահը:

Сотрудники правоохранительных органов сопровождают экстрадированного из Чехии Нарека Саргсяна в аэропорту Звартноц - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանի եղբորորդին կմնա ճաղերի հետևում

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների փուլին` Սարգսյանը նշել է, թե պատերազմից հետո դիվանագիտական ճակատում հակառակորդի հետ բանակցությունները պետք է բերեն խաղաղության և ապահովեն այդ համաձայնության իրագործումը։ Սակայն ոչ ի հաշիվ ժողովրդի կենսական շահերի: Նրա խոսքով` սա սոցիալական ցանցերի համար նախատեսված «լայվ-շոու» չէ, սա միջազգային ռեալ-քաղաքականություն է` նաև հետնաբեմում ընթացող գործողություններով:

Երրորդ նախագահը շեշտում է, որ մենք համազգային նշանակության հարցերում և առաջին հերթին` Արցախի հարցում պառակտվելու իրավունք չունենք: Դա չափազանց թանկ կարող է արժենալ մեր պետականության և ժողովրդի համար: Նա հորդորում է զգոն լինել և ցանկացած նման փորձ դիտարկել հենց այս տեսանկյունից:

Ի դեպ, Սարգսյանն ասում է նաև, որ ինքն էլ հարցեր ունի պատերազմի բոլոր կանոնների համաձայն՝ բանակի հաղթանակի վերաբերյալ որոշ ուժերի կողմից հասարակության մեջ մութ կասկածներ սերմանելու, զանազան շահարկումների, ապրիլյան պատերազմի խնդրով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակի և մի շարք այլ թեմաներով: Այս ամենի առնչությամբ, ըստ նրա, դեռ եզրակացություններ կանի:

Սերժ Սարգսյանն անակնկալի է բերել քննիչ հանձնաժողովին. «Ժողովուրդ»

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը համաձայնել է մասնակցել նիստին մեկ պայմանով` ողջ ընթացքը պետք է տեսաձայնագրվի, և մեկ օրինակ տրամադրվի իրեն։

Քննիչ հանձնաժողովը պատասխանել էր Սերժ Սարգսյանին, սակայն երրորդ նախագահի գրասենյակը հայտարարել էր, որ իրենց համար այդպես էլ պարզ չէ` տրամադրելո՞ւ են տեսագրություն, թե ոչ։ Դրանից հետո քննիչ հանձնաժողովը համաձայնել էր բավարարել Սարգսյանի պահանջը, որից հետո երրորդ նախագահի գրասենյակը հայտարարությամբն հանդես եկավ` ասելով, որ Սարգսյանը կմասնակցի նիստին։

Լրահոս
0