00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պետք է կանխվեն ռիսկերը` նոր ցեղասպանությունների ականատես չլինելու համար». Մնացականյան

Բաժանորդագրվել
Ցեղասպանությունը հնարավոր է կանխարգելել, եթե վաղ շրջանում հնարավոր լինի տեսնել այն միտումները, որոնք չկանխելն արդեն կհանգեցնի ոճրագործության:

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի -Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ցեղասպանություն վերապրածների ժառանգ է, նրա պապն ու տատը Վանից և Բիթլիսից են։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսել է ապրիլքսանչորսյան պատգամներից, ցեղասպանությունների կանխմանն ուղղված մեր պետության միջազգային քայլերից։

Зограб Мнацаканян посетил выставку Christmas Bazaar - Sputnik Արմենիա
«Ամեն քայլ անում ենք այնպես, ինչպես անհրաժեշտ է մեր ազգային շահի համար». Մնացականյան

«Հիշենք, որ Բալկաններում ցեղասպանություն եղել է մեր օրոք, Ռուանդայում ցեղասպանությունը եղել է մեր օրոք, որ տարբեր ցեղասպան միտումներ ունեցող զարգացումներ տեղի են ունեցել վերջերս։ Այդ ռիսկերը, այդ վտանգները, երբ մարդու իրավունքները հիմնվում են խոցելի խմբերին թիրախավորելու վրա, ազգային, կրոնական հիմքերով խտրականության վրա. այս ամենը տեղի են ունենում, և օրինակները քիչ չեն»,- նշեց նախարար Մնացականյանը՝ հավելելով, որ ռիսկերը պետք է կանխվեն նոր ցեղասպանությունների ականատես չլինելու համար։

Մնացականյանի կարծիքով՝  որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ մենք պարտավորություն ունենք ցեղասպանության կանխարգելման օրակարգի մեջ: Նրա խոսքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ դա կարևորագույն օրակարգային հարցերից մեկն է։ Եվ մեր պետությունն արդեն քսաներկու տարի է՝ ՄԱԿ-ի շրջանակներում առաջ է տանում ցեղասպանությունների, ոճիրների, զանգվածային ոճրագործությունների կանխարգելման  օրակարգը:

Գաղտնի ժողովներն ու Թալեաթի նամակները. ինչպես որոշվեց սպանել միլիոն ու կես հայի

«1998թ. մեր լուսահոգի բարեկամ և գործընկեր Աշոտ Մելիք-Շահնազարյանն առաջին անգամ նախաձեռնեց, որ ՄԱԿ-ում ընդունվի բանաձև՝ նվիրված Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիային...»,- ներկայացրեց նախարարը՝ հավելելով, որ այդ պահից է սկսվել Հայաստանի դիվանագիտության աշխատանքը՝ խորացնելու, ամրապնդելու կանխարգելման օրակարգը միջազգային օրակարգում:

Здание бывшего турецкого консульства в Гюмри - Sputnik Արմենիա
Մոռացված պատմություն. Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները Ցեղասպանությունից հետո

««Այլևս երբեք» կարգախոսը բավական տարածված է, բայց քանի՞ անգամ պետք է ասենք՝ «Այլևս երբեք», որովհետև ցեղասպանությունները չեն վերացվել, ցեղասպանության վտանգը չի վերացվել. այն սկսվում է ատելությունից, ատելության խոսքից, մարդու իրավունքների խախտումներից, խտրականությունից, և դրա ծավալումը բերում է ցեղասպանության հանցագործության իրականացմանը»,- նշեց նա՝ հավելելով, որ  ցեղասպանությունը հնարավոր է կանխարգելել, եթե վաղ շրջանում հնարավոր լինի տեսնել այն միտումները, որոնք չկանխելը արդեն կհանգեցնի ոճրագործության:

Նա նաև հիշեցրեց, որ Հայաստանում ստեղծվել է միջազգային համագործակցության համար հարթակ, խոսքը ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված գլոբալ ֆորումն է: Այս տարի նախատեսվում է անցկացնել չորրորդ ֆորումը, որը տեղի կունենա դեկտեմբերին: Նա նաև ընդգծեց, որ  Հայաստանը՝ որպես  Մարդու իրավունքների խորհրդի անդամ, նախատեսում է նորոգված բանաձևը կրկին ընդունել խորհրդում: Գործընթացը շուտով կավարտվի:

Մի գաղթականի պատմություն. ինչպես եղեռնից փրկվածներն ամուսնացան Էջմիածնի պատերի տակ

Լրահոս
0