10:59 26 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.00
  • GBP588.54
  • EUR526.57
  • RUB6.76
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1019)
1189 0 0

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ խնդիրները պետք է փնտրել ոչ թե այստեղ-այնտեղ, այլ իրենց թիմում առաջացած պառակտումների, թայֆաների բաժանվելու և անվերջ միմյանցից բողոքելու մեջ:

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Իմքայլականների շրջանում ներկայում լարվածություն կա, քանի որ մի քանի պատգամավորների (որոնց մեջ են Վարդան Աթաբեկյանը, Աննա Կարապետյանը) ԱԺ տարբեր շրջանակներից հորդորում են մանդատը վայր դնել: Լարվածությունն առկա է նաև գործադիր մարմնում, որտեղ ևս առաջիկայում հնարավոր են պաշտոնանկություններ ու նոր նշանակումներ: Տեղեկությունը փոխանցում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Եկել է ժամանակը, որ մենք բարձրաձայն խոստովանենք». Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել

Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մայիսի 2-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, նախորդների համեմատ, անցել է հանդարտ մթնոլորտում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իմքայլականներին հորդորել է սթափվել ու աշխատել՝ առանց ինչ-որ մեկի մասին ինֆորմացիաներ որոնելու ու այն իրեն փոխանցելու: 

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս անգամ իր թիմակիցներին բացատրել է, թե ինչն է իրենց թիմի խնդիրը, նշել է, որ ինքն արդեն հոգնել է տարբեր անձանցից բողոքներ լսելուց, ու նշել, որ խնդիրները ոչ թե պետք է փնտրել այստեղ-այնտեղ, այլ իրենց թիմում առաջացած պառակտումների, թայֆաների բաժանվելու և անվերջ միմյանցից բողոքելու մեջ:

Ի՞նչ է ուզում Արփինե Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանից. նա նամակ է գրել վարչապետին

Հիշեցնենք, որ նախորդ նիստը շատ բուռն էր եղել, որի ժամանակ, կարելի է ասել, վարչապետը դուրս էր եկել ափերից ու իր թիմակիցներին հորդորել էր ուշքի գալ: Անգամ իմքայլականների համար էր անակնկալ եղել վարչապետի խիստ ու կոշտ որակումները, ինչին արդեն հետևել է շաբաթ օրը կայացած ավելի հանդարտ նիստը:

«Նիկոլ Վովայի Փաշինյան, անձամբ պատասխան եք տալու». Միքայել Մինասյան

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1019)

Ըստ թեմայի

«Հունվարից հոսանք չունենք». Փաշինյանը զանգեց հոսանքազրկված քաղաքացիներին
Վանեցյանի փաստաբանները պատասխանել են Փաշինյանի խոսնակին
Ինչու է Միքայել Մինասյանը մերժել Նիկոլ Փաշինյանի առաջարկը. նա անկեղծացել է
թեգերը:
ՀՀ կառավարություն, կառավարություն, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ