10:22 26 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.00
  • GBP588.54
  • EUR526.57
  • RUB6.76
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1019)
74 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանին է ներկայացրել 2019 թ-ի ծրագրի կատարման և արդյունքների մասին տարեկան զեկույցը:

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Առաջիկա 5 տարիներին ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինել բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական և բնապահպանական չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված, որակյալ տնտեսության կառուցմանը: ՀՀ ԱԺ ամբիոնից այսօր այսպիսի հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության 2019թ.-ի ծրագրի կատարման և արդյունքների մասին տարեկան զեկույցը ներկայացնելիս:

«Կառավարության ծրագրի առանցքային դրույթներից է զբաղվածության խթանումն ու աղքատության կրճատումը»,- ասաց նա:

Փաշինյանը նաև շեշտեց, որ 2019թ.-ին ՀՀ հետհեղափոխական իշխանությանը հաջողվել է գրանցել 2008թ.-ից ի վեր տնտեսական աճի ամենաբարձր մակարդակը՝ 7.6 տոկոս, որն, ըստ վարչապետի, ամենաբարձրն է տարածաշրջանի, ԵԱՏՄ և եվրոպական երկրների մեջ:

Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրեց, որ կառավարության ծրագրով նախատեսված է մինչև 2023թ.-ը էապես կրճատել ծայրահեղ աղքատության ցուցանիշը:

Հայաստանում աղքատության մակարդակը նվազել է, բայց 700 000 մարդ դեռ աղքատ է

«Եթե մեզ հաջողվի այս տեմպով շարունակել, մենք դա կկարողանանք անել: Համենայն դեպս, նախաճգնաժամային շրջանում մենք ունեցել ենք աղքատության ամենացածր մակարդակը ՀՀ-ի պատմության ընթացքում»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև թվարկեց, թե 2019թ.-ին ու 2020թ.-ի հունվարի 1-ից ՀՀ որ ոլորտներում ու որքանով են ավելացել աշխատավարձերը, նպաստներն ու կենսաթոշակները:

«2019թ-ի մայիսից մինչև այսօր մենք 1 մլն 200 հազար մարդու կա՛մ աշխատավարձը, կա՛մ նպաստը, կա՛մ թոշակն ավելացրել ենք»,- ասաց նա:

Անդրադառնալով պետական ծառայողների ու պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման պարբերաբար շոշափվող թեմային, Փաշինյանը շեշտեց, որ դա տեղի է ունեցել իր անմիջական որոշմամբ՝ ասելով.

«Այո՛, դա տեղի է ունեցել, և դա տեղի է ունեցել, որովհետև Հանրապետության հրապարակի հեղափոխական հարթակից ես խոստացել եմ, որ պետական ծառայողների աշխատավարձերը կբարձրանան»:

Իսկ թե ինչու է այդ ավելացումը տեղի ունենում պարգևավճարների ձևով և ոչ թե աշխատավարձի չափերի ավելացմամբ, վարչապետը մեկնաբանեց, որ այդ համակարգն իր ստեղծման առաջին իսկ օրից դեֆորմացվել է, և այսօր որպես պարգևավճար տրվող հավելումների հստակեցված չափերն առաջիկայում կտրանսֆորմացվեն որպես աշխատավարձ:

«Լսում են` 12 երեխա ունենք, հեռախոսն անջատում են». Բեժանյանները կարող են դրսում հայտնվել

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1019)

Ըստ թեմայի

Գյումրիում սոված ընտանիք չի լինելու. «Սոցիալական շտապօգնությունը» կհասնի բոլորին
Ազգային ժողովի մոտ քաղաքացին կարել է շրթունքները. պատճառը սոցիալական խնդիրներն են
Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերում նոր ոլորտներ կներառվեն
թեգերը:
ԱԺ, աղքատություն, ՀՀ կառավարություն, կառավարություն, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ