23:28 29 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
15201

ԱԺ փոխնախագահն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ մարդիկ, որոնք հեղափոխության հետ կապ չեն ունեցել, չպետք է գան ու հեղափոխության արժեքները գնահատել սովորեցնեն:

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն ակնկալում է, որ «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանն ու նույն խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն առաջիկայում ԱԺ ամբիոնից ներողություն կխնդրեն:

«Ես ակնկալում եմ, որ այստեղ հաջորդ ելույթի ժամանակ Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը և ևս մի քանի չակերտավոր քաղաքական գործիչներ, որովհետև քաղաքականություն չէ այն ամենը, ինչ տեղի է ունենում, պետք է ներողություն խնդրեն ՀՀ քաղաքացիներից, ինձանից, ձեզանից ու Սասուն Միքայելյանից»,- այսօր ԱԺ–ում ասաց Սիմոնյանը՝ շեշտելով, որ այլ տարբերակ չկա և չի կարող լինել:

ԱԺ փոխնախագահը նաև հայտարարեց, որ մարդիկ, որոնք հեղափոխության հետ կապ չեն ունեցել, չգան ու իրենց չսովորեցնեն հեղափոխության արժեքները գնահատել:

Խոսելով ընդդիմության մասին՝ Սիմոնյանը հայտարարեց, որ դրանք նույն տեղից սնվող խմբակներ են, որոնք ներկայացնում են նախկին իշխանության գործելաոճն ու բռնության նկատմամբ պատկերացումները:

«Եվ սա պետք է արձանագրվի, այո՛, ՀՀ այսօրվա իշխանությունը ժողովրդավար և մարդու իրավունքների պաշտպանության առումով մեծ թռիչքներով առաջ է գնում ու առաջ է գնալու»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ի ԱԺ նիստի ժամանակ ծեծկռտուք տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև։ Վեճին խառնվեցին նաև կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Փաշինյանը դեպքից ժամեր անց հանդես եկավ հայտարարությամբ` ասելով, որ տեղի ունեցածը սադրանք է։

Սասուն Միքայելյանն այսօր իր ելույթում ևս ներողություն պահանջեց Մարուքյանից ու նրա եղբորից: Միքայելյանը նաև Մարուքյանին առաջարկեց՝ եթե մանդատը վայր դնելու հարց է բարձրացվում, ապա ինքը պատրաստ է մանդատից հրաժարվել՝ պայմանով, որ Մարուքյանը ևս վայր դնի իր մանդատը:

Իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, լրացնելով գործընկերոջ առաջարկը, նշեց, որ իրենց մանդատները վայր կդնեն նաև Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ նույնը անեն նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը:

Ըստ թեմայի

Ի՞նչ էր անում Նիկոլ Փաշինյանը, երբ ԱԺ-ում պատգամավորներն իրար էին ծեծում․ տեսանյութ
Փաշինյանը միտումնավոր է ԼՀԿ–ին պիտակավորում որպես «նախկինների». հայտարարություն
Մարդիկ բաժանվել են խմբերի ու հայհոյում են իրար. ՀՀ ՄԻՊ-ը` սոցիալական կայքերի մասին
ԱԺ–ի ծեծկռտուքի առնչությամբ նյութերը կուսումնասիրի ՀՔԾ–ն
թեգերը:
Էդմոն Մարուքյան, Ալեն Սիմոնյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ