22:18 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.49
  • GBP606.25
  • EUR539.28
  • RUB7.02
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
188 0 0

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը լրագրողներին խորհուրդ է տալիս ապացույցներ պահանջել նրանցից, ովքեր հայտարարում են, թե ինքը կապ ունի Միքայել Մինասյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր Ազգային ժողովում լրագրողներին վստահեցրեց, որ ինքը և իր կուսակցիները ոչ մի կապ չունեն Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ։

««Լուսավոր Հայաստանը» որևէ կապ չունի ո՛չ Միքայել Մինասյանի, ո՛չ էլ ցանկացած նախկինների հետ»,– ասաց նա։

Մարուքյանը նաև ավելացրեց, որ այսուհետ երբեք ԼՀԿ–ի որևէ ներկայացուցիչ չի պատասխանելու նախկինների հետ կապված որևէ հարցի։

«Ով նման բան ասի, դուք պետք է ասեք` ապացուցիր։ Թե չէ անընդհատ դուրս կգա, որ մենք արդարանում ենք, իսկ մենք արդարանալու բան չունենք»,– ասաց պատգամավորը լրագրողին։

Հիշեցնենք` «Իմ քայլը» խմբակցության տարբեր ներկայացուցիչներ պնդում են, որ Մարուքյանը կապ ունի Մինասյանի հետ։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց այդ կապի «ապացույցը»` նշելով, որ պատգամավոր Մարուքյանը միշտ կողմ է քվեարկել կառավարության բոլոր ծրագրերին, որոնք անմիջականորեն վերաբերել են Միքայել Մինասյանին։

Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՔԾ

Ըստ թեմայի

Ինչու է Միքայել Մինասյանը մերժել Նիկոլ Փաշինյանի առաջարկը. նա անկեղծացել է
Ալեն Սիմոնյանը պատասխանել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին
ԱԺ փոխխոսնակը կոչ արեց չհավատալ Միքայել Մինասյանի հեռուստաալիքներին ու կայքերին
Դատարանը բավարարել է Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը
թեգերը:
Միքայել Մինասյան, Էդմոն Մարուքյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ