20:50 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.49
  • GBP606.25
  • EUR539.28
  • RUB7.02
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (416)
28311

Դատարանը որոշեց մերժել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Նման որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանը։

«Դատարանը որոշեց մերժել Քոչարյանի պաշտպանների երեք միջնորդությունները` խափանման միջոց կալանքը առողջական վիճակի պատճառով վերացնելը, այն գրավով փոխարինելը, ինչպես նաև անձնական երաշխավորությամբ փոխելը»,–ասաց Դանիբեկյանը։

Ըստ դատավորի` որոշումը կարող է բողոքարկվել 10–օրյա ժամկետում։

Նշենք, որ Քոչարյանը ներկա չէր որոշման հրապարակմանը. մայիսի 12-ին հայտնի էր դարձել, որ նրան վիրահատել են «Իզմիրլյան» ԲԿ–ում։ Հաշվի առնելով այդ հանգամանքը` դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը։ 

Հաջորդ նիստը կկայանա մայիսի 19–ին` ժամը 13։00-ին։

Судья Анна Данибекян на судебном заседании по делу 1 марта (13 мая 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Դատավոր Աննա Դանիբեկյանը

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստում ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանի, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել։

Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումն անընդունելի է, քանի որ Քոչարյանը 3 վիրահատություն է տարել։

«Այլ կերպ ասած` սա արդարադատության տոտալ բացակայություն է։ Ցավում եմ, որ նման երևույթի ենք ականատես լինում` լինելով ԵԽ անդամ երկիր։ Մեր հետագա քայլերի մասին կհայտնենք»,–ասաց նա։

Նշենք, որ դատարանի բակում հավաքվել էին Քոչարյանի աջակիցները։ Ոստիկանությունը պարբերաբար հորդորում էր պահպանել սոցիալական հեռավորությունը։

  • Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները դատարանի առջև։
    Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները դատարանի առջև։
    © Sputnik / Asatur Yesayants.
  • Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները դատարանի առջև։
    Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները դատարանի առջև։
    © Sputnik / Asatur Yesayants.
  • Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները դատարանի առջև։
    Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները դատարանի առջև։
    © Sputnik / Asatur Yesayants.
  • Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները դատարանի առջև։
    Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները դատարանի առջև։
    © Sputnik / Asatur Yesayants.
  • Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները դատարանի առջև։
    Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները դատարանի առջև։
    © Sputnik / Asatur Yesayants.
1 / 5
© Sputnik / Asatur Yesayants.
Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները դատարանի առջև։

Քոչարյանի դեմ հարուցված քրգործի դատական պրոցեսը քաղաքականացված է. Կարեն Կարապետյան

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

«Ես ակնկալում էի, որ ինձ մեկ հարց կտայիք». Քոչարյանը` դատավորին

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (416)

Ըստ թեմայի

Կաթողիկոսը կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելը
Պաշտպանը բողոքում է. ՄԻՊ-ը չի արձագանքում Քոչարյանի իրավունքների խախտումներին
«Ոնց որ հանրակացարանում ապրեմ». Ռոբերտ Քոչարյանը պատմեց պահման պայմանների մասին
թեգերը:
կալանք, Դատարան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ