14:26 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (356)
133 0 0

Նիկոլ Փաշինյանի խոսքով` շատերը չեն հավատում, որ ղարաբաղյան հարցի շուրջ կարող է գտնվել մի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Բայց իրենք աշխատում ենք հենց այդ լուծումը գտնելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Ղարաբաղյան հարցի շուրջ Հայաստանն իր դիրքորոշումն արտահայտել է ու հետևողականորեն պաշտպանելու է այն։ Այսօր ընթացող առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ապրիլի 21–ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարությանը։

Լավրովն ասել էր, որ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի իրագործման ամենակարևոր քայլը 2019–ի ապրիլին Մոսկվայում ընդունված փաստաթղթի ստորագրումն է: Խոսքն այն փաստաթղթի մասին է, որը 2019 թվականի ապրիլին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ընդունվեց Մոսկվայում։

«Կան ամենատարբեր տեսակետներ ղարաբաղյան հարցի լուծման վերաբերյալ։ Հարցի լուծման փուլային և փաթեթային տարբերակ ասելով` պետք է տեսնենք, թե ինչ ենք հասկանում։ Փաթեթային ասելով` նկատի ունենք այն, որ հարցը լուծվելո՞ւ է մեկ ժամում, կամ էլ փուլայինի դեպքում հարցը հարյո՞ւր տարում է լուծվելու։ Սրանք հարցեր են, որ պետք է շատ մանրամասն պարզաբանվեն»,–ասաց Փաշինյանը։

Իսկ ինչ վերաբերում է փոխզիջումներին, ապա այդ առումով, ըստ Փաշինյանի, գծեր կան Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար։

Նա հիշեցրեց, որ իշխանության գալուց հետո իրեն հարց է ուղղված եղել, թե ղարաբաղյան հիմնահարցի առնչությամբ շարունակելո՞ւ են այն տեղից, որտեղ հարցի քննարկումը թողել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Փաշինյանը պատասխանել էր` ոչ։ Այսինքն` ճիշտ է, հեղափոխությունից հետո նոր փաստաթուղթ չի ձևավորվել, սակայն հին փաստաթղթից էլ հրաժարվել են` ասելով, որ դա անընդունելի է։

«Պետք չէ փորձել մեզ դնել մի վիճակի մեջ, որ մենք վախենանք ինչ–որ բան ասել կամ լսել։ Ոչ։ Բանակցությունները հենց դրա համար են, որ խոսենք ու լսենք։ Մեր խնդիրն է` գտնել լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Շատերն ասում են` հնարավոր չէ նման լուծում։ Մեր խնդիրն է փնտրել և գտնել հենց այդ լուծումը»,–ասաց վարչապետը։

Հիշեցնենք, որ ի պատասխան Լավրովի` ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով։ Իսկ զիջումներ չեն եղել ու չեն լինելու։

«Ադրբեջանի իշխանությունները կճանաչեն Ղարաբաղը, եթե նրանց ստիպեն». Գալինա Ստարովոյտովա

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (356)

Ըստ թեմայի

Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ կարգով կքննարկվի ԼՂ խնդրի լուծման հնարավոր տարբերակը
Մեզ համար չափազանց էական է ձևավորել ղարաբաղյան հարցի փաթեթային շրջանակ. նախարար
Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն Արցախում․ ինչպես է 26 տարի առաջ կնքվել Բիշքեկի համաձայնագիրը
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ադրբեջան, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ