19:58 28 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
87 0 0

Արցախի նորընտիր նախագահը Հայաստանի վարչապետին ասել է, որ չկա Հայաստանի ժողովուրդ, Արցախի ժողովուրդ, կա հայ ժողովուրդ։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի առանձնազրույցը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Պարոն վարչապետ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել երդմնակալության արարողությանը մասնակցելու և այն խոսքերի, մտքերի համար, որոնք Դուք արտահայտեցիք: Դրանք երկրի առաջնորդի անկեղծ խոսքեր էին, այդ ամենը ես մտահոգության և խորհուրդների տիրույթում եմ դիտարկում և ուզում եմ այսօր ևս հայտարարել, որ պատրաստակամ եմ կիսելու այն բեռը, խնդիրները, որոնք այսօր ծառացած են հայ ժողովրդի, Հայաստան աշխարհի վրա: Շնորհակալություն եմ հայտնում մասնակցության համար»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել և Հարությունյանին ևս մեկ անգամ շնորհավորել Արցախի նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна с президентом Карабаха Араиком Арутюняном (22 мая 2020). Степанакерт
© Photo / official site of the Prime minister of RA.
Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը

«Երեկ իսկապես պաշտոնամուտի տպավորիչ միջոցառումներ տեղի ունեցան և տպավորիչ առաջին հերթին բովանդակության առումով: Մինչ քայլում էինք այստեղ, ես ասացի, որ Արցախում հաստատված է շատ լավ մթնոլորտ, և կարծում եմ, որ մեր խնդիրն այս մթնոլորտն այս մակարդակի վրա պահելն է և ավելի զարգացնելը: Եվ իհարկե շատ կարևոր եմ համարում, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև արդյունավետ համագործակցություն տեղի ունենա, դրա համար կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները: Համոզված եմ` այդպես էլ կլինի»,- իր հերթին նշել է վարչապետ Փաշինյանը:

Հարությունյանը նշել է, որ այդ հարցում համակարծիք է ՀՀ վարչապետի հետ:

«Մեր հասարակությանը ես դիտարկում եմ որպես մեկ ամբողջություն, չկա Հայաստանի ժողովուրդ, Արցախի ժողովուրդ, կա հայ ժողովուրդ, և մենք այդ սկզբունքից ելնելով պետք է պահենք մթնոլորտը, զարգացնենք: Այն նախադրյալները, որոնք այսօր ստեղծված են Արցախում ոչ միայն բարոյահոգեբանական, այլև տնտեսության զարգացման, սոցիալական ծրագրերի, հայրենադարձության առումով, ամեն ինչ հնարավոր է իրականացնել համատեղ աշխատանքի շնորհիվ»,- եզրափակել է Արցախի նորընտիր նախագահը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը հանդիպումը շարունակել են Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարներ` Զոհրաբ Մնացականյանի և Մասիս Մայիլյանի մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ էր ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Երեկ նա երդվեց ու պաշտոնապես ստանձնեց Արցախի նախագահի պաշտոնը։

Ըստ թեմայի

Փաշինյանը ցույց է տվել, թե ինչ մեքենայով է աշխատանքի գնալու Արցախի նորընտիր նախագահը
«Արցախը Հայաստան է, և վերջ». Արայիկ Հարությունյանը հուզիչ պատմություն պատմեց
Փաշինյանը հայտնել է Հայաստանի և Արցախի ղեկավարների նոր պայմանավորվածության մասին
թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ