08:38 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
77810

Մանե Գևորգյանը կարծում է, որ Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ իշխանության անդամների 100 տոկոսը պետք է փոխվի։

Ծառուկյանն այդ հայտարարությունն արել է ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստի ժամանակ։

«Կարծում եմ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետև Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաև՝ ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք`հունիսի 2-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» տնօրենին մեղադրանք է առաջադրել երկու հոդվածով` ապացույցները կեղծելու և գույքային վնաս պատճառելու համար։

Ըստ թեմայի

Գագիկ Ծառուկյանին մի քանի ժամ հարցաքննել են. «Ժամանակ»
Գագիկ Ծառուկյանի ընկերության դեմ սնանկության վարույթ է ներկայացվել. հայտնի են պատճառները
Ինչու է ՊԵԿ-ը ստուգում Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունները
թեգերը:
Մանե Գևորգյան (ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ), Գագիկ Ծառուկյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ